
Սիրիացի գրոհայիններն արդեն սպառնալիքներ են ուղղում հայերին

Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդը ծանուցում է տարածել, որով պաշտոնապես սպառնում է սիրիահայ համայնքին: Այս մասին հայտնում է գրոհայինների shamtimes.net լրատվական կայքը:
Ընդդիմադիրները հայերին սպառնում են մասնավորապես «աղետով ու ավերածություններով»: Աղբյուրը նշում է, որ այս սպառնալիքները իրական են, քանի որ ընդդիմադիրների թիկունքում կանգնած Թուրքիան հայերի վրա հարձակվելու կանաչ լույս է տվել նրանց:
Խորհուրդն իր հայտարարության մեջ «որոշ հայորդիների» մեղադրել է «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» համար:
Ըստ սիրիացի ապստամբների՝ հայերը սիրիական կառավարական ուժերին սատարել են Հալեպում, Լաթաքիայում, Քեսաբում:
«Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը այդ տարրերին նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կունենան այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին»:
Հայտարարության մեջ ապստամբները խոստանում են հայտնաբերել «այդ տարրերին»: