Լեհ զբոսաշրջիկի՝ Սևանի ափին կայանված մոտոցիկլը թալանել էին

Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 22-ին Լեհաստանի Հանրապետության մի քաղաքացի ոստիկանության Վարդենիսի բաժնում  հաղորդում էր տվել, որ գիշերն անհայտ անձինք Կարճաղբյուր գյուղի հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում կայանված իր  «YAMAHA» մակնիշի մոտոցիկլետի բեռնախցիկից գողացել են մոտոցիկլավարի կոմպլեկտ հագուստը և մոտոցիկլետի վերանորոգման գործիքները` պատճառելով շուրջ 400  դոլարի նյութական վնաս:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝  ոստիկանական ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս