Գյուղնախարարությունը թույլատրել է անտառներից անվճար հավաքել խոտը

ՀՀ գյուղատնեսության նախարարության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝   հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է ,«Հայանտառ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին, թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար՝ հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը:
«Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր համայնքապետերին՝ խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը», ասված է գյուղնախարարության հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031