
Microsoft ընկերությունը փոխել է իր լոգոտիպը

Microsoft ընկերությունը ներկայացրել է իր նոր լոգոտիպը: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը: Նոր լոգոտիպը կփոխարինի հին լոգոտիպին, որը օգտագործվում էր սկսած 1987թ.-ից:
Նոր լոգոն իրենից ներկայացնում է գրաֆիկական պատկեր, որը ներառում է ընկերության անվանումը եւ ապրանքանիշը: Անվանումը գրված է Segoe տառատեսակով, իսկ ապրանքանիշը իրենից ներկայացնում է քառակուսի, որը բաղկացած է չորս փոքր քառակուսիներից՝ նարնջագույն, կանաչ, երկնագույն եւ դեղին գույների:
Նշենք, որ Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975թ.-ին: Ընկերության նոր լոգոտիպը ընկերության պատմության մեջ թվով հինգերորդ լոգոտիպն է: