
Երեխաների հոգեկան խանգարումները կարող են առաջանալ հոր մեծ տարիքի պատճառով

Գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների հոգեկան և այլ խանգարումները կարող են ուշ տարիքում ամուսնացած իրենց հայրերի պատճառով առաջանալ: Բրիտանական «Nature» ամսագրում հրապարակված հետազոտությունում նշվում է, որ երեխաների օրգանիզմում գենետիկ մուտացիաների թիվը մեծապես կապված է նրանց հայրերի տարիքի հետ: Ըստ Քարի Սթեֆանսոնի՝ (նա է եղել հետազոտության ղեկավարը) երեխաների առողջության վրա ազդում է ոչ թե մոր, այլ հոր տարիքը. «Հասարակությունը շատ է կենտրոնանում մոր տարիքի վրա, բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ որոշ խանգարումներ, ինչպիսիք են օրինակ շիզոֆրենիան ու աուտիզմը, հոր և ոչ թե մոր մեծ տարիքի պատճառով են առաջանում»: