ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա

ԱՄՆ-ն ծրագրում է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա: Դրա համար կընդարձակվի ամերիկյան ռազմածովային ներկայությունը Պարսից ծոցում: Կձեռնարկվեն այլ քայլեր ևս` Իրանին ստիպելու հրաժարվել ատոմային զենքի ստեղծման նախագծից: Այս մասին հաղորդում է New York Times-ը:

«Սեպտեմբերի կեսերին Պարսից ծոցում կանցկացվեն ԱՄՆ ռազմածովային նավատորմի լայնամասշտաբ վարժանքներ»,- նշել է թերթը,- դրանց նպատակն է ապացուցել Իրանին, որ ամերիկացիները բավականաչափ ուժեղ են պաշտպանելու Օրմուզի նեղուցը»:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է փակել համաշխարհային առևտրի համար կարևորագույն ջրային զարկերակը, որով մասնավորապես իրականացվում է Մերձավոր Արևելքի նավթի փոխադրումները:

Սպիտակ տունը դիտարկում է իրանական միջուկային ծրագիրը կոշտ շրջանակների մեջ առելու Իսրայելի պահանջին միանալու հնարավորությունը: Փորձագետները նման պրակտիկան ոչ արդյունավետ են համարում: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին 18 տարիների ընթացքում Իրանը 7 անգամ խախտել է միջազգային արգելքները:

Վաշինգտոնը ծրագրում է նաև ակտիվացնել Կատարում հակահրթռիային պաշտպանության գլոբալ համակարգի տարրերի ստեղծման ծրագրերի իրականացումը և զգալիորեն ավելացնել մարտական հարձակվողական միջոցների թվաքանակը Պարսից ծոցում: Դիտարկվում է հատուկ ծառայությունների գործունեության ուժեղացման և Իրանի միջուկային ծրագրի դեմ կիբերհարձակումների անցկացման հնարավորությունը:

New York Times-ի տվյալներով` Իրանի նկատմամբ ամերիկյան ճնշման ուժեղացումը հանդիսանում է Օբամայի պատասխանը` ընդդեմ հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի քննադատության: Հանրապետականների առաջնորդը, ինչպես նաև Իսրայելի ներկայացուցիչները, բազմիցս մեղադրել են Սպիտակ տան ղեկավարին Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ պասիվության դրսևորման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս