
Քուրդ զինյալները պատանդ են վերցրել Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցչին

Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները առևանգել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Հաքքարիի շրջանային ներկայացուցչության ղեկավար Մեջիդ Թարհանին: Այս մասին հաղորդում է Todays Zaman-ը:
Մեջիդ Թարհանը, որը երկու ժամկետ աշխատել է կուսակցության շրջանային ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում, ահաբեկիչների կողմից առևանգվել է երկուշաբթի առավոտյան: Նա մշտապես սպառնալիքներ է ստացել:
Օգոստոսի սկզբներին Թունջելի նահանգի պատգամավոր Հուսեյին Այգյունն առևանգվել էր քուրդ զինյալների կողմից, այնուհետև, մի քանի օր անց ազատ էր արձակվել: