Ղարաբաղի անկախության ընդունումն է եզակի երաշխիք, որ նման դեպքեր չկրկնվեն. Ֆրանտիշեկ Միկլոշկո
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանին տրված հետևյալ արձագանքը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի կողմից.
«Արձագանքում եմ օրերս Հուգարիայում տեղի ունեցած սկանդալային դեպքին, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին` բանակային սպա Ռամիլ Սաֆարովին, որը 2004թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած «Խաղաղության համար» լեզվի ուսուցման դասընթացի ժամանակ վայրագաբար սպանել էր հայակական բանակային սպա Գուրգեն Մարգարյանին` խաղաղ քնած ժամանակ:
Նախ հարկ է ընդգծել, որ հունգարական արդարադատությունն այս դեպում ցուցաբերեց բարձր արհեստավարժություն և դատարանը որոշեց հանցագործին տալ ցմահ բանտարկություն` երեսուն տարի առանց ներման իրավունքի ռեժիմով: Ցավոք այսօրվա հունգարական կառավարությունը որոշեց փոխել արդարությունը նավթադոլարներով և վերադարձրեց հանցագործին Ադրբեջանին, որտեղ հենց առաջին օրն իսկ նա ներում ստացավ նախագահ Ալիևի կողմից ու դարձավ ազգային հերոս:
Կարծում եմ դեռևս ուշ չէ, որ Հունգարիան գոնե մասնակիորեն ուղղի իր սխալը և ետ պահանջի Ադրբեջանից Սաֆարովին և վերադարձնի հունգարական բանտ: Հայկական կառավարությունը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ հայտարարելով, որ այսպիսի գործողությունները կդանդաղեցնեն, և նույնիսկ կկասեցնեն Ղարաբաղյան գործընթացի կարգավորումը:
Նրանք, ովքեր եղել են Ղարաբաղում լավ են հասկանում, որ բավական է ընդհամենը մեկ օրով Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ և նրա 160 հազար քաղաքացիները կսպանվեն, իսկ մնացյալ եվրոպական երկրները գուցե փակեն իրենց աչքերը նավթադոլարների շնորհիվ:
Այսօր անհրաժեշտ է, որ Հուգարիան անմիջապես պահանջի Ադրբեջանից ետ վերադարձնել Սաֆարովին` պայմանավորվածությունները չկատարելու հետևանքով, իսկ եվրոպական պետությունները պետք է վերջնականապես հասկանան, որ միայն Ղարաբաղի անկախության ընդունումն է հանդիսանում եզակի երաշխիք այն բանի համար, որ համանման դեպքեր այլևս չկրկնվեն»:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
04.09.2012թ.