Սիրիայի հարցով հանդիպումներ՝ Գերմանիայի ԱԳՆ-ում

Սիրիայի տնտեսության վերականգնման և զարգացման աշխատանքային խումբն այսօր հանդիպում կանցկացնի Գերմանիայի ԱԳՆ-ում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` հղում անելով նախարարության մամլո ծառայությանը:

«Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների շարքում կլինեն, ինչպես սպասվում է, Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասետ Սեյդան, խորհրդի անդամ Ռիադ Սեյֆը և Էներգետիկայի նախկին փոխնախարարը»,-ասված է հաղորդագրությունում:

Սա խմբի արդեն երկրորդ հանդիպումն է. մասնակցություն կունենան 60 երկրի ներկայացուցիչներ: Համաժողովի համանախագահներն են Գերմանիան և ԱՄԷ-ն: Միջոցառումը կբացի Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Արևմուտքի երկրներն ու մի շարք արաբական պետություններ ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականին` հույսով, որ այդ կերպ բռնությունը կդադարի:

Տեսանյութեր

Լրահոս