Հունգարիայի վարչապետը հայտարարում է, թե իրենք ապօրինի քայլ չեն արել

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած, ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ  սեպտեմբերի 3-ին հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետը: Այս մասին հաղորդում է Հունգարիայի Հանրային հեռուստաընկերությունը:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սեպտեմբերի 3-ին հայտնել է, որ Հունգարիան Սաֆարովի արտահանձնման հարցում գործել է միջազգային չափանիշներին համապատասխան:

Այն հարցին, թե արդյոք հունգարական կողմը գաղտնի համաձայնության է եկել ադրբեջանական իշխանությունների հետ, Վիկտոր Օրբանը պատասխանել է. «Հունգարիան ժողովրդավար պետություն է: Միջազգային չափանիշները և իրավունքները չեն հիմնվում գաղտնի համաձայնությունների վրա»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930