ԱԻՆ-ը կունենա իր գերատեսչական պոլիկլինիկան

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի պաշտոնական բացումը։ Պոլիկլինիկայի նպատակը նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն է։

Պոլիկլինիկայում կիրականացվի նաև փրկարար ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն և ամենամյա բուժկանխարգելիչ հետազոտություն։

Նախարարության շենքին հարակից մասնաշենքի առաջին հարկն ամբողջությամբ հատկացվել է պոլիկլինիկային։ Այն հիմնովին վերանորոգվել է ու կահավորվել համապատասխան սարքավորումներով։ Պոլիկլինիկան կունենա նաև շտապօգնության 2 ավտոմեքենա։

Աղետների ու ռազմական դրության ժամանակ ստացիոնար պոլիկլինիկայի բազայի վրա կծավալվի դաշտային հոսպիտալ` փրկարարներին և տուժած բնակչությանը մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

ԱԻՆ պոլիկլինիկայում կգործեն վիրաբուժական, թերապևտիկ, աչքի, նյարդաբանական, ատամնաբուժական, սոնոգրաֆիկ, սրտաբանական սենյակներ, վիրակապարան, կլինիկական և բիոքիմիական լաբորատորիաներ։ Կա նաև դեղատուն, 2 մահճակալով ստացիոնար հիվանդասենյակ և առաջին բուժօգնության լսարան, որտեղ դասընթացներ են անցկացվելու պարամեդիկների և ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար։

Ապագայում նախատեսվում է կառուցել նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս