Samsung-ը պատասխանել է մանկական աշխատանքը շահագործելու՝ իրեն ուղղված մեղադրանքներին

«China Labor Watch» կազմակերպությունը մեղադրել է «Samsung» ընկերությանը՝ մանկական աշխատանքը շահագործելու մեջ, մասնավորապես` կազմակերպությունը հայտնում է,  որ Չինաստանում «Samsung»-ի համար DVD նվագարկիչներ և հեռախոսներ հավաքող գործարաններից մեկում աշխատում է 16 տարեկանից ցածր 7 երեխա, ովքեր աշխատում են նույն պայմաններում, ինչ մեծահասակները՝ ստանալով, սակայն,  բուն աշխատավարձի ընդամենը 70%-ը: Ինչպես հայտնել էր Reuters գործակալությունը՝ այս մասին ասված էր «China Labor Watch» կազմակերպության հաշվետվությունում: Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո «Samsung» ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հաղորդվել է ընկերության տարածած լրատվական հաղորդագրությունում: Ըստ դրա՝ «Samsung» ընկերությունում ստուգողները հայտնաբերել են 16-18տ. մի քանի երիտասարդների, ովքեր, սակայն, կամ ուսանողներ են եղել, կամ ստաժորներ, ինչը չի հակասում օրենսդրությանը: Այդուամենայնիվ, թեև ընկերությունում երեխաներ չեն եղել, սակայն հայտնաբերվել են աշխատանքային գործընթացի կազմակերպման մի շարք խախտումներ, մասնավորապես` չնորմավորված աշխատանքային օր, հավելյալ աշխատաժամեր, որոնք չեն վարձատրվում, անվտանգության նորմերին անհապատասխանություն, և այլն:

Նշենք, որ մինչև տարեվերջ «Samsung»-ը մտադիր է  Չինաստանում գործող իր գործարաններում լայնամասշտաբ ստուգումներ անցկացնել և աշխատանքային պայմանների վերաբերյալ զեկույցով հանդես գալ:

Նշենք, որ մանկական աշխատանքը շահագործելու մեջ «Samsung»-ի գլխավոր մրցակից «Apple» ընկերությանն ուղղված մեղադրանքները ևս հերքվել են:

Տեսանյութեր

Լրահոս