
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ազատվեց աշխատանքից

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի հրաժարականի պատճառն առողջական վիճակն է: Այդ մասին, ըստ NEWS.am-ի, ասել է ինքը` Արայիկ Քոթանջանը:
Նրա խոսքով, իր առողջական վիճակն անհամատեղելի էր վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի հետ: «Թաղապետի աշխատանքը շատ ծանր է, և համեմատելի չէ այլ աշխատանքի հետ»,- ասել է Քոթանջյանը` հավելելով, որ արդեն այսօրվանից նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով:
Իր նշանակման հրամանն, ըստ Քոթանջյանի, արդեն եղել է: