Բաժիններ՝

Զմյուռնիայի հրդեհմանը եւ կոտորածների 90 ամյակին նվիրված ցուցադրություն կբացվի

Հայոց ցեղասպանության թանգարանում սեպտեմբերի 14-ին, ժամը 12-00-ին, կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին:

Ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաեւ ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը եւ կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր եւ հույներ:

Ժամանակավոր ցուցադրությունից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի կունենա գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը եւ Գեւորգ Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930