Սևան-Երևան ճանապարհին 2 ավտոբուս բախվել են իրար. կան տասնյակ վիրավորներ

Սևան-Երևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին այսօր  իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ տասնյակից ավելի վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, որոնց տեղափոխում են Սևանի ոստիկանները, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատակիցները:

Սևանի շտապօգնության բրիգադը երրորդ անգամ է տեղափոխում վիրավորներին:

Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը:

Տեսանյութեր

Լրահոս