Բաժիններ՝

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է շախմատիստներին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամներին՝ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ: Իմաստուն խաղի հայ վարպետներին Ս. Օհանյանը շնորհավորել է Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ հաղթողի կոչումը նվաճելու առթիվ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930