Եվրախորհրդարանն ընդունեց Ադրբեջանի քայլերը դատապարտող բանաձևը

Եվրախորհրդարանում ավարտվեցին հայ սպային կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ադրբեջանական իշխանությունների կողմից ներում շնորհելու հարցի քննարկումները, ընդունվեց համապատասխան բանաձեւ: Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերի` պահպանողականների, սոցիալիստների, կանաչների, լիբերալներ ու ժողովրդավարների, «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները, բանաձևերի նախագծեր են կազմել, յուրաքանչյուրում դատապարտելով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, ինչպես նաև Ադրբեջանին ու Հայաստանին իրավիճակը չսրելու մասին կոչեր ու առաջարկներ են արվել:

Ընդունված տարբերակում Եվրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի նախագահի` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը, այդ քայլը գնահատում որպես հայ-ադրբեջանական լարվածությանը նպաստող քայլ: Եվրոպացի պատգամավորները դա համարում են սադրիչ գործողություն եւ կարեւորում Հայաստանին ու Ադրբեջանին օժանդակելը, որպեսզի երկու երկրները «կարողանան գտնել սահման իրենց միջեւ եղած հակամարտությանը»: Եվրախորհրդարանը, դատապարտելով Ադրբեջանի արարքը, մտահոգություն է հայտնում, որ այն կարող է ապագա սերունդների համար օրինակ ծառայել:

 

Տեսանյութեր

Լրահոս