«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշեցիների ուսերին և Տավուշի սահմաններում: Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի:
Հայոց ցեղասպանության հարցի ուրացումն ունի նաև լրջագույն միջազգային հետևանքներ։ Նախ հարված է հասցվում ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային մեխանիզմներին, որովհետև Հայոց ցեղասպանությունը շատ կարևոր մասնիկն էր այդ շարժման։ Նիկոլը սրբում է Թուրքիայի արյունոտ երեսը նաև վերջինիս՝ ԵՄ հնարավոր անդամագրության գործընթացում։ Հարվածի և հարցականի տակ է դրվում նաև միջազգային քաղաքական գործիչների, փորձագետների, մտավորականների տասնյակ տարիների աշխատանքը։
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը:
Կա հայտնի ասացվածք այն մասին, որ իսկական ընկերոջը դժվար պահին են բացահայտում: Այսօր այդ մասին գրեթե բացահայտ են խոսում Իտալիայում, երբ պարզ դարձավ, որ ծանր վիճակում գտնվելու ժամանակ առաջինն իրենց ձեռք մեկնեցին ոչ թե ֆրանսիացիներն ու գերմանացիները, այլ չինացիներն ու ռուսները: Այս օրերի իտալացիների ֆեյսբուքյան գրառումները հենց դրա մասին են:
Վարչապետի իրավունքն է, իհարկե, մտահոգվել բոլորի, այդ թվում՝ նաև տրանսգենդերի իրավունքների պաշտպանությամբ։ Սակայն, մեղմ ասած, գեղեցիկ չէ, երբ դա տեղի է ունենում ՀՀ քաղաքացիներին հրապարակավ նվաստացնելուն զուգահեռ։ Չնայած, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։
Որևէ ժողովրդավարական երկրում, սակայն, որևէ իշխանություն դրա դեմ չի պայքարում իրավապահ մարմինների միջոցով։ Այդպես վարվում են տոտալիտար պետությունները, ինչպես մեր ռազմավարական դաշնակից Ռուաստանը, որը սոցիալական ցանցերի ու մամուլի գրաքննության տասնյակ օրենքներ ունի։
Դա է պատճառը, որ նա շեշտում է՝ «ես նրան կազատեի նախարարի պաշտոնից»։ Հայաստանում բոլորին նշանակում և ազատում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը նա է՝ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, ըստ էության, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը կոշտացնող հայտարարություն է, և այն պետք է դիտարկել Վիեննայի հանդիպման համատեքստում։
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽ ԽՎ պատգամավորներ, որոնց թվում ընդգրկված են նաև ադրբեջանամետ մի քանի գործիչներ, ովքեր «RAI» հեռուստաընկերության հետաքննությունների պոտենցիալ օբյեկտ կարող են հանդիսանալ։
«Մենք ասել ենք ու ասում ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ հանրաքվեի ժամանակ կեղծիքներ թույլ չտանք»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են: Կարծում եմ՝ հիմա եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»:
Կմասնակցե՞ն արդյոք քառյակի ուժերը քաղաքացիական նախաձեռնության այս ակցիային, որին հղում են կատարում ՝վարչապետի հրաժարականը որպես հաղթանակ ներկայացնելիս:
ՀՅԴ-ականները գերադասում են ոչ թե մաս կազմել կառավարությանը, այլ «փայ մտնել իշխանությանը»: Դա, թերևս, պատմական սովորություն է, որը տարբեր ժամանակներում արտահայտվել է ՀՅԴ-ի մոտ: Ոչ միայն Հայաստանում:
Սա առաջին հայացքից՝ ոչ այնքան ազնիվ, սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանության կանոնների մեջ ամբողջովին տեղավորվող տեխնոլոգիա է:
Որտե՞ղ է իշխանությունն այսօր՝ 2014 թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում նշվում է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների մահվան տարելիցը:
Այս ձևով նման քայլ իրականացնելը գրեթե նույնն է, որ պետական կառույցներից որևէ մեկը պաշտոնական հաղորդագրություն տարածի այն մասին, որ այսինչ օրը, այսինչ ժամին «սկսվում է քաղաքական հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»:
Արդյո՞ք Հայաստանի հասարակությունը «նախագահական» այս ուղերձներից տարբերվող դիրքորոշում կարող է հայտնել՝ ազդելով իրադարձությունների ընթացքի վրա: Տեսականորեն կարող է՝ մերժելով նախագահներին սպասարկող քաղաքական ուժերի մաքսահպատակ դիրքորոշումը:
Մինչ Մարզահամերգային համալիրում Ս. Սարգսյանն ասում էր, «մենք հո ախմախ չե՞նք, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք», Գագիկ Ծառուկյանը «Կանյաչնիում» հայտարարում էր՝ «ո՞վ է դրա համար պատասխան տալու»:
Մինչ Հայաստանը 7 մղոնանոց քայլերով սլանում է դեպի Մաքսային միություն՝ մեկուսանալով ինչպես՝ տարածաշրջանից, այնպես էլ՝ աշխարհից, տարածաշրջանում և աշխարհում տեղի են ունենում ինտենսիվ գործընթացներ, որոնք Հայաստանը կարող են դարձնել աշխարհաքաղաքական շահերի բախման էպիկենտրոն:
Երբ այս պայմաններում Հ. Աբրահամյանը մեկնում է Դուբայ, նշանակում է՝ կամ նրա ազդեցությունն իշխանությանը սպառնացող վտանգների չեզոքացման հարցում հավասարեցվել է զրոյի՝ ներիշխանական համակարգում նրա դերակատարության թուլացման պատճառով, կամ նա այդ վտանգների գեներացման մեջ իր շահերին սպասարկելու պոտենցիալ է տեսնում:
Թվում է՝ նրանք ապահովագրված են նախկինում եվրաինտեգրման կողմնակիցներ լինելու պատճառով պաշտոնանկ արվելու վտանգից: Դրան գումարած նաև այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից հետո Սերժ Սարգսյանը հավելյալ շարժառիթներ է ստացել վարչապետին ու նրա թիմին պաշտոնանկ չանելու համար:
Դա կախված է նրանից՝ արդյո՞ք այդ «մայդանում» կլինեն քաղաքական ուժեր, ովքեր կստանձնեն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու պատասխանատվություն, թե՞ ոչ: Ազատության հրապարակում առայժմ նման ուժեր չեն երևում: Այնտեղ հիմա նրանք են, ում համար հոգեհարազատ է ոչ թե Կիևի Մայդանը, այլ Մոսկվայի Կարմիր հրապարակը:
Խաղի կանոնների փոփոխությունը նշանակում է, որ ներքին պայմանավորվածությունների, «տղայական ագավորկեքի» փոխարեն՝ պետք է գործեն Սահմանադրությունն ու օրենքները: Այդ դեպքում, սակայն, Հայաստանում տեղի կունենա ոչ թե ոստիկանապետերի կամ մարզպետների, այլ նրանց նշանակողների փոփոխություն:
Կամ քաղաքացիների ճնշումը պետք է այնքան հզորանա, որպեսզի իշխանությունները ստիպված չեղյալ հայտարարեն այն, կամ պայքարը պետք է խորանա քաղաքական հունով, մինչև այն հանգեցնի իշխանափոխության, և նոր իշխանությունները չեղյալ հայտարարեն այդ համակարգը:
Կշարունակվի՞ կառավարության այս ինքնավստահությունը, թե՞ ոչ՝ կախված է հունվարի 18-ի հանրահավաքի մասնակիցների քանակից ու հետևողականությունից: Կառավարությունն իր այս արհամարհական վարքագծով քաղաքացիներին այլ ելք չի թողնում, քան համարժեք պատասխան տալ՝ ապացուցելով, որ իշխանությանը վերաբերվում է «Շմայսի սկզբունքով»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
«Մառախուղից պրծնելու» ոգևորությունը կարճ ժամանակ անց խամրեց, քանի որ Երևանի քաղաքացիները ստիպված էին աշխատանքի գնալ մայրաքաղաքի՝ ամբողջությամբ ձյան մեջ թաղված փողոցներով:
Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են
Ոստիկանապետի ուղերձը, սակայն, ուղղված է ոչ միայն ԲՀԿ-ական, այլ նաև ՀՀԿ-ական այն «մեծահարուստներին ու պաշտոնյաներին», ովքեր բացահայտ կամ ոչ ոգևորվել են Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցով և ուժերի հարաբերակցության փոփոխության «հոտն առնելով»՝ կարող են «սխալ» քվեարկել:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը խիստ ընդդիմադիր զեկույց է հրապարակել, այն աստիճանի ընդդիմադիր, որ դրան կնախանձեր ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն, նույնիսկ միջազգային:
Երևան չժամանելով՝ Պուտինը ցույց տվեց, որ այցելում է ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Թուրքիայի հետ սահմանակից տարածք, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը: