Հանրաքվեն կեղծողները կլինեն «ոչ»-ի ճամբարից». Արծվիկ Մինասյան

«Մենք ասել ենք ու ասում ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որ հանրաքվեի ժամանակ կեղծիքներ թույլ չտանք»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարել է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նաև նշել է, որ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իրենք ունեն հանրությանը մատուցվելիք քարոզչանյութը.

«Մենք համոզված ենք, որ մեր արգումենտներն այնքան լուրջ են, որ կեղծիքի գնալու կարիք չկա: Այս Սահմանադրությունը հնարավոր է անցկացնել առանց խախտումների, սա պետք է դառնա իսկապես ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության մյուս պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին, անդրադառնալով հանրաքվեին, ասել է. «Նրանք, ովքեր կգնան կեղծիքի՝ համարեք «ոչ»-ի ճամբարից»: Ըստ Մինասյանի՝ Սահմանադրության նախագծին դեմ են հիմնականում արտահայտվում նրանք, ովքեր «վախենում են դավաճանի, հաճախորդի պիտակավորում ստանալ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930