
Եթե ողջ Հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, ոչինչ չի ստացվի. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Սուսաննա Սիմոնյանը նրան հարցրել է.
«Մի հարց ունեմ, պարոն Աշոտյան: Ժողովուրդը պայքարում է և փակել է ճանապարհը: Եթե էսպես փակ պահեն, թուրքը չի՞ գա կոտորի ժողովրդին»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշեցիների ուսերին և Տավուշի սահմաններում: Եթե ողջ հանրապետությունը, եթե Երևանը չկանգնեն ոտքի, եթե Հայաստանում տեղի չունենա համակարգային փոփոխություն, ոչինչ չի ստացվի:
Գուցե կրկնվեմ. Տավուշում ժողովուրդը պայքարում է հետևանքների դեմ, Երևանը պիտի պայքարի պատճառի դեմ: Չի կարելի բուժել թոքաբորբը՝ միայն ջերմությունը իջեցնելով, պետք է մեծ դոզայով անտիբիոտիկներ ընդունել:
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած»:
Մանրամասները՝ տեսանյութում: