Տարոն Մարգարյանի մասնակցությունը «…հօգուտ հասարակական ու համերաշխ տնտեսության» խորագիրը կրող միջոցառմանն ուղղակի ծաղր է՝ ինչպես այդ միջոցառման կազմակերպիչների, այնպես էլ՝ մասնակիցների համար:
Թվում է, թե Հայաստանը գտնվում է շատ լուրջ երկընտրանքի առաջ. դառնալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միության անդա՞մ, թե՞ ստորագրել Եվրամիության կողմից առաջարկվող ասոցիացման պայմանագիրը, միանալով Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին:
Արմեն Մովսիսյանն ասել է, թե իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը`335 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար: Մովսիսյանն ասել է նաև, որ Իրան-Հայաստան գազամուղը «ՀայՌուսգազարդի» սեփականությունը չէ, այն Հայաստանի Հանրապետության բալանսում է, ուղղակի կառավարվում է «ՀայՌուսգազարդի» կողմից: