Ryanair-ը դեռ չի սկսել Երևանից թռիչքները, բայց արդեն խնդիր կա

Վաղը՝ հունվարի 14-ին, նախատեսվում է Ryanair ավիաընկերության առաջին չվերթն  Իտալիա: Երբ 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair լոուքոսթերը, գալիս է Հայաստան, բոլորն սկսեցին խոսել դեպի Եվրոպա 30 եվրո արժողության տոմսով մեկնելու հնարավորության մասին:

Չնայած վաղը նախատեսվում է առաջին թռիչքը, արդեն խնդիր կա: Իտալիայում գործադուլ են հայտարարել կարգավարները:

«Մեր բախտն ա, էլի: Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները: Դա ազդելու է Ryanair-ի վրա: Դա Ryanair-ի մեղքը չի, մեզ հետ էլ որևէ կապ չունի: կարգավարները որոշել են գործադուլ անել, և այսօր ավելի պարզ կլինի օրվա ընթացքում, թե դա ինչ է նշանակում Հայաստանի համար»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, թե ինքը զրուցել է Ryanair-ի ղեկավարության հետ, որոնք սկզբում Հայաստանից թռիչքը ներառել էին չեղարկված թռիչքների ցուցակում, բայց հանել են այդ ցուցակից: Ռևազյանը նշեց, որ գործադուլի պատճառով հնարավոր են լինելու ուշացումներ:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքով՝ նախկինում Հայաստանից Եվրոպա 6-7 թռիչքի ուղղության փոխարեն՝ օդի տուրքը հանելու արդյունքում կունենան Հայաստանից Եվրոպա 16-17 ուղղություն: Ռևազյանի խոսքով՝ սա կապված է միջազգային մամուլում Հայաստանի մասին գրված հոդվածների թվի ավելացման հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս