Բաժիններ՝

Տնտեսվարողի հարկային և վարկային պատմությունը կարևոր նշանակություն ունի. փոխվարչապետ

Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը  տասն աջակցության ծրագիր է ներկայացրել, որոնք ուղղված են սոցիալական և տնտեսական հարցերի կարգավորմանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ այն գործիքակազմը, որը վերաբերում է  մասնավորապես տնտեսական բլոկին, կառավարությունը  ցանկացել է, որ լինի ոչ թե՝ հակաճգնաժամային, անգամ, եթե այս պահին այն այդպիսին է համարվում։ Այդ գործիքակազմը հետագայում կաշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման:

«Եթե Դուք ուշադիր լինեք գործիքակազմի բովանդակությանը, կզգաք, որ, ճշգրտելով նպատակները, մենք ապագայում հնարավորություն կունենանք մասնավոր հատվածի ընկերություններին ուղորդել դեպի այն զարգացման նիշերը, որոնք իրենք և մենք կհամարենք երկրի համար կարևոր և հեռանկար ունեցող»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ այսօրվա կառավարության աշխատանքը ոչ թե այսօրվա համար է, այլ նաև ապագայի, և որպես օժանդակ գործիք՝ լուրջ դերակատարություն  կունենա զարգացման համար:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերը մշակելիս առաջնորդվել են երկու տրամաբանությամբ՝ դրամաշնորհային և լիկվիդայնության ներարկման ուղղություններով:

«Բոլոր այն միջոցառումները, որոնք վերաբերում են լիկվիդայնության ներարկմանը, այո, որոշակի չափորոշիչներ պետք է ունենան՝ կապված ռիսկերի կառավարման հետ, որովհետև մենք գործ ունենք հանրային ռեսուրսի հետ, որը, ըստ էության, միջնորդավորված պարտքով տրամադրում ենք տնտեսվարողներին: Տվյալ պարագայում, իհարկե, տնտեսվարողի հարկային և վարկային պատմությունը  կարևոր նշանակություն ունի հանրային ռեսուրսների վերադարձելիության գնահատականը և կրկին նպատակային օգտագործման գնահատականը տալու համար»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է տնտեսական բլոկի դրամաշնորհային ծրագրերին՝ Գրիգորյանի խոսքով՝ դրանք պետք է ունենան այնպիսի տրամաբանություն, որ դրամաշնորհներ ստանան այն տնտեսվարողները,  որոնք իրենց հարկային պատմության ընթացքում կամ աշխատատեղերի պահպանության ընթացքում դրսևորվել են՝ որպես սոցիալապես պատասխանատու կառույցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս