Բաժիններ՝

Դրամի կայունացումը պայմանավորված է «ՕՊԵԿ պլյուս» քննարկումների վերականգնման հավանականությամբ. Մհեր Գրիգորյան

Վերջին օրերին հաճախ են հնչում տեսակետներ՝ հիմնական արտարժույթի նկատմամբ դրամի փոխարժեքի սահուն ամրապնդման վերաբերյալ:

Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորված է տրանսֆերների ծավալների մեծացմա՞մբ, Կենտրոնական բանկի կողմից շուկա նետվող արտարժույթի մեծացմա՞մբ, թե՞ պարապուրդի արդյունքում մարդկանց եկամուտի նվազման հետ կապված դրամի դեֆիցիտով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ «որպես քաղաքացի»: Նա նախ ասաց, որ կարծում է, որ նշված երեք գործոնը միասին պայմանավորում են դրամի կայունացումը, ապա ավելացրեց.

«Ես կարծում եմ՝ ամենալրջագույն խթանը հավասարակշռման ընդհանրապես, սա միայն Հայաստանում չի տեղի ունենում, ԵԱՏՄ երկրներում էլ է նույն կայունացման կորը զգացվում, և կարծում եմ՝ դա սկիզբ առավ «ՕՊԵԿ պլյուս» քննարկումների վերականգնման հավանականության վերաբերյալ տեղեկատվության շրջանառության ֆոնին:

Ես կարող եմ ենթադրել կամ վստահ լինել, որ «ՕՊԵԿ պլյուս»  հարթակում քննարկումները կվերսկսվեն՝ առնվազն Ռուսաստանի հետ, ինչը կնշանակի, որ նավթի գնի հետ կապված ավելի կանխատեսելի իրավիճակ կլինի: Իսկ դա միանգամից կանդրադառնա առնվազն ԵԱՏՄ երկրների, Ռուսաստանի փոխարժեքների կայունացման վրա:

Եվ կարծում եմ՝ հենց առաջին պաշտոնական տեղեկատվական լուրն առ այն, որ խոսակցությունները և քննարկումները վերսկսման տրամաբանություն ունեն, որոշակի կայունությունը, գլոբալ իմաստով հետևեց դրան»:

Փոխվարչապետը նաև նշեց, որ կա հստակ գործիքակազմ, վիճակը հիմա բավական կայուն է, բայց հորդորեց մանրամասն բաղադրիչների վերաբերյալ տեղեկություն ստանալ Կենտրոնական բանկից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս