Բաժիններ՝

«Մենք  պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով». Մհեր Գրիգորյանը՝ բնակչությանը կոմունալ վճարներից ազատելու մասին

Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ շատ երկրներ բնակչությանն ազատել են կոմունալ ծախսերը վճարելու պարտավորությունից:

Այս օրերին Հայաստանում ևս պետությանն ուղղված կոչեր են հնչում՝ արտակարգ իրավիճակները մեղմելու համար առաջադրված ծրագրերի հետ մեկտեղ՝ բնակչությանը կոմունալ վճարների բեռից ազատելու առնչությամբ:

«Ի՞նչ կարող են ակնկալել մեր հայրենակիցներն այս մասով»,- հարց ուղղվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

«Ես կարծում եմ՝ կոչեր և ընդհանրապես անելիքներ, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի: Ո՞ւմ ազատել, ինչպե՞ս ազատել, ի՞նչ չափով ազատել՝ հարցին զուգահեռ՝ պետք է նշվի: Հակառակ դեպքում հարցը կարող է ընկալվել՝ որպես տարօրինակ հարց, որովհետև մենք այնուամենայնիվ պետք է աշխատենք թիրախներով և թիրախային խմբերով, այլ ոչ թե՝ նպատակի հետ կապված կոչերով:

Գործիքները բազմաթիվ են, բայց ավելի կարևոր է քննարկել օժանդակության կարիք ունեցող թիրախների և թիրախային խմբերի խնդիրը ճշգրիտ ձևով, այլ ոչ թե գործիքը, թե ոնց իրենց օգնենք, առավել ևս՝ ընդհանրական գործիքների մասին խոսել»,- հարցին ի պատասխան՝ ասաց Մ.Գրիգորյանը:

Փոխվարչապետը նաև նշեց, որ կառավարության առաջարկած սոցիալական միջոցառումները դիսկրետ են, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը ցանկանում է, որ միջոցառումները լինեն թիրախավորված, և կառավարությունն օժանդակի այն անձանց, որոնք «կարիք ունեն օժանդակության առավելագույնը այս պահին, և, որպեսզի վերականգնենք վաստակի հաշվեկշիռը երկրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս