Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց, ՌԴ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության մոտ 300 քաղաքացի արտակարգ դրության պատճառով չեմ կարողանում վերադառնալ իրենց տուն, քանի որ Վրաստանը արգելել է իր տարածքով ՌԴ քաղաքացիներին մեկնելու Ռուսաստան:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքացիները Հայաստան էին եկել տարբեր պատճառներով: Կա մոտ 140 ընտանիք՝ բաղկացած մի քանի անդամներից: Նրանցից շատերի գումարը վերջացել է, հյուրանոցներում մնալ չեն կարող:
ՌԴ դեսպանության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների մեծ մասը Հայաստան են եկել իրենց մեքենաներով: Նրանք նմանատիպ ակցիաներ ավելի վաղ ևս իրականացրել են, սակայն մինչ այս պահը որևէ լուծում չկա: