Կապույտ անձնագիր ստանալու դիմումներն այսօրվանից ընդունվում են. Ոստիկանություն

Տևական ժամանակ է՝ Հայաստանի անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին չէին տրամադրում կապույտ անձնագրեր: Այս ընթացքում անձնագրային բաժանմունքները չէին ընդունում նաև անձնագիր ստանալու դիմումները և հորդորում էին քաղաքացիներին անձնագրային բաժիններ մոտենալ սեպտեմբեր ամսվա վերջին: Ոստիկանությունից միայն հայտնում էին, թե կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջացել է մատակարարման խնդիր:

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, թե կապույտ անձնագիր չունենալու դեպքում խնդրին բախվում էին ոչ միայն երկրից դուրս գալու կամ գործարք կատարելու (օրինակ՝ վարկ վերցնել) փորձ անող քաղաքացիները, այլև նրանք, ովքեր պատրաստվում էին Covid պատվաստում ստանալ՝ այն դեպքում, երբ Առողջապահության նախարարության հրամանով մինչև հոկտեմբերի 1-ը քաղաքացիներին ժամանակ է տրված՝ կա՛մ պատվաստվել, կա՛մ երկու շաբաթը մեկ անգամ հանձնել Covid թեստ ու գործատուին ներկայացնել թեստի բացասական արդյունքը:

Առողջապահության նախարարությունից 168.am-ին փոխանցեցին, որ եթե, օրինակ, քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է և պայմանավորված կապույտ անձնագրի բլանկ չլինելով՝ քաղաքացիները չեն ստացել անձնագիր, ապա հնարավոր է պատվաստվել նաև՝ ներկայացնելով ID քարտը:

«ID քարտի տվյալները հնարավոր է մուտքագրել»,- 168.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել անձնագիր ստանալու դիմումները:

«Այսօրվանից անձնագիր ստանալու դիմումները ընդունվում են»,- հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930