Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի պաշտպանների՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննությունը՝ մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:

Այսօր կայացած հրատապ նիստի ընթացքում Չարչյանի պաշտպանները դատարանին էին ներկայացրել բժշկական հետազոտությունների արդյունքները՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ հնարավոր չէ անազատության պայմաններում պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն ցուցաբերել: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև հայտնել էր, որ բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է՝  նա շնչում է սարքերի օգնությամբ: Դատախազը պնդեց, որ  պաշտպանների ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման: Ըստ մեղադրող Մարգարյանի՝ Չարչյանն անազատության պայմաններում նոր հիվանդություն ձեռք չի բերել, հետևաբար անհիմն ու անտրամաբանական է Չարչյանի առողջական վիճակի փոփոխությունը կապել անազատության մեջ գտնվելու հետ: Չարչյանը դատական նիստին ներկա չէր: Նա դիմում էր ուղարկել դատարանին՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով նիստին մասնակցել չի կարող:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930