Բաժիններ՝

«Արմեն Մարտիրոսյանը դատական նիստերի դահլիճում դեղերի ազդեցության տակ քնել է». Պաշտպան

«Բացարձակ ապօրինություններ են, իրավաբանության և իրավական հարթության մեջ որևէ ձև չեն տեղավորվում այս գործընթացքները»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի արդյունքում կալանավորված Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գարիկ Մալխասյանը:

Նա պատմեց, որ Արմեն Մարտիրոսյանի գործով դատական նիստի ժամանակ վերջինիս առողջական վիճակը բավարար չէր, նույնիսկ շտապ օգնություն հրավիրվեց, ու դեղեր ներարկեցին, որոնք «բժժվածություն» են առաջացնում, և անձը պետք է հանգստանա:

«Դատարանը, այս խախտումների շղթան շարունակելով, ամեն կերպ փորձում էր կալանավորման որոշում կայացնել ու կայացրեց: Արմեն Մարտիրոսյանն էլ դատարանում հայտարարեց, որ սա քաղաքական գործընթաց է, և ակնհայտ է, որ կալանքի որոշում է լինելու: Երկու ոստիկանների ցուցմունքների մասին խոսեցին իմ գործընկերները. հավանաբար՝ նույն երկու ոստիկանների ցուցմունքն էլ դրված է Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքի և կասկածի հիմքում: Նորից ունեցանք այն, որ ոստիկանների ցուցմունքներն ավելի բարձր արժեք ունեն, քան օբյեկտիվ տվյալները: Իրականում բոլորս էլ այդ տեսանյութերը տեսել ենք, այնտեղ զանգվածային անկարգություն չի եղել, զանգվածային անկարգություններ եթե չեն եղել, ապա այն կազմակերպելու մեղադրանքն էլ պետք է գոյություն չունենա: Սա միանշանակ քաղաքական հետապնդում է»,- նշեց Գ. Մալխասյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ Ա. Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է: Ըստ նրա՝ Ա. Մարտիրոսյանի՝ սկզբնական օրերի առողջական վիճակը պայմանավորված էր նախորդ երեք օրերին սթրեսային, նյարդային վիճակի հետ: Նա նշեց, որ Արմեն Մարտիրոսյանը դատական նիստերի դահլիճում դեղերի ազդեցության տակ քնել է. «Ի վիճակի չէ մարդը նստելու, հետևաբար, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պաշտպանության կամ արդար դատարանի մասին է խոսքը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս