 
                        «Ընտրությունների խարդախությունների մեջ «Բարգավաճը» քայլ է արել, որ ինձ շատ է դուր եկել՝ տրակտոր է բաժանել». քաղաքագետ
 
                                    «Եթե նկատել եք՝ ես երկու տարի է ընտրություններից մի բան եմ ասել՝ բուրգը պետք է ճաքի, երբ «Բարգավաճն» ու Հանրապետականը գրկախառն Հայաստանի կյանքն ուտում էին:Այդ բուրգը ճաքելէ, բայց լավ չի ճաքել, մենք պետք է աշխատենք, որ այդ խոցը մեծանա,մրցակցություն առաջանա,»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ոչ իշխանական եռյակի գործունեության և ապագայի մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա կարծում է, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք որդեգրի ներքին արտադրողական ուժերի զարգացման հայեցակարգ.
«Հույսս նաև հետևյալի մեջ է. ընտրությունների խարդախությունների մեջ «Բարգավաճը» քայլ է արել, որ ինձ շատ է դուր եկել, ՕԵԿ-ը, եթե շաքար ու մուաբա էր բաժանում ուրիշների հետ, «Բարգավաճը» բաժանում էր տրակտոր՝ «թեյը խմեցինք, շաքարը չկա, տրակտորը մնաց», տրակտորն արտադրողական ուժ է: Երուսն էլ չի կարելի, անթույլատրելի է, բայց ուրեմն՝ այս խարդախության մեջ էլ դա դրական բան է»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        