«Հայաստանում «Ռուսաստանին դրել են պապայի կամ սիրածի տեղ»

«Իհարկե, վտանգի 5% կա, բայց առայժմ այդ վտանգը տեսանելի չէ»,- պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսում Հայաստանի համար վտանգներ չտեսա՞ք՝ այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում «Ռուսաստանին դրել են պապայի կամ սիրածի տեղ ու խանդով նայում են՝ այս ինչ արեց Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ»:

Ըստ նրա՝ բոլոր հարցերի լուծումն ունի մեկ բանաձև՝ «պետությունն ուժեղացրեք». «Եթե պետությունն ինտելեկտով, տնտեսապես ուժեղ լինի, այն ժամանակ քաղաքական ղեկավարությունը բալանսի վրա անընդհատ կմանևրի և խանդով էլ չի նայի»:

Հարցին՝ ի՞նչ կարող է տալ մեզ ռուս-թուրքական հարբերությունների լավացումը, օրինակ, երեկ Թևան Պողոսյանն ասում էր պետք է առաջարկել՝ Թուրքիայում կառուցվող ատամոակայանում մենք էլ աշխատենք, Լ.Շիրինյանն այսպես պատասխանեց.

«Ես Թևան Պողոսյանին խորհուրդ եմ տալիս՝ եթե արևմտյան գրականությունը կարդում է, մեկ էլ արևելյանը կարդա, հլը տեսնենք այդ գործը հաջողելո՞ւ է, թե՞՝ ոչ: Ամերիկացիները թուրքերին թողելո՞ւ են ազատ շնչել, թե՞՝ ոչ: Դրանք մտային կառույցներ են էլի, ես արևմտամետ եմ՝ Եվրոպայի համար եմ մեռնում, ես ռուսամետ եմ՝ Ռուսաստանի համար: Ես հայասատանամետ եմ, Հայաստանի համար եմ ուզում մեռնել»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031