Բաժիններ՝

Ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ցեղասպանության 100-ամյակը տարածաշրջանային գործընթացների վրա

2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է: Այս հանգամանքն ինչպիսի՞ ազդեցություն կունենա տարածաշրջանային գործընթացների և հարևան երկրների դիրքորոշումների վրա:

Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանի՝ շատ բարդ է ասել, թե ի՞նչ է սպասվում այդ առումով:

Կ.Բեքարյանը չի բացառում, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիան պրովոկացիոն կեցվածք ձեռք բերի և փորձի սադրել Ադրբեջանին.

«Մենք այսօր ականատեսն ենք շատ հարցերում ռուս-թուրքական շահերի հատումների, և նման հատումների ներքո 100-ամյակն այդ օրակարգում բարձր տեղ չի զբաղեցնի»:

Տարածաշրջանի մյուս հատվածի՝ Ադրբեջանի և Վրաստանի վերաբերյալ Կ. Բեքարյանը նշեց, որ Թուրքիան այնտեղ փորձելու է խորացնել եռակողմ համագործակցության տարրը.

«Նաև այդ համագործակցության տակ իմաստ դնելով, որ՝ տեսեք՝ ես այնքան կառուցողական եմ, որ տարածաշրջանում ինձ բոլորի հետ ստացվում է՝ բացի Հայաստանից»:

Կ. Բեքարյանի խոսքով՝ եթե Իրանը դուրս է գալիս սանկցիաներից և իր ողջ թափով մտնում է տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների մեջ, պետք է չմոռանալ, որ տարածաշրջանում նրա հիմնական մրցակիցը եղել և մնում է Թուրքիան, և այս պարագայում Իրանի որոշակի աճը Թուրքիայում որոշ վերանայումների խնդիր է հաղորդելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031