Կապ հաստատեցինք նաև Հովտաշատ համայնքի ղեկավար Հովիկ Թադևոսյանի հետ, ով հայտնեց, որ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացնում, ու գուցե հոսանքի տատանումները դրա հետևանքով են լինում, ինչպես նաև կապ ունեն վերջին օրերի ուժեղ քամիները:
Բռնատիրական ու պատերազմ հրահրող Ադրբեջանում մեկը մյուսի հետևից փակվում են ընդդիմադիր կայքերն ու փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, սակայն 21-րդ դարում գրեթե անհնար է որևէ բան թաքցնել:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցել է մոտ 9 ամիս ու Ադրբեջանի կողմից արգելված զենք օգտագործելու փաստը մինչ օրս ամբողջ աշխարհում լայն արձագանք չի գտել, թեև առկա տեսանյութերը, վիրավորների հետազոտությունները և այլ փաստեր վկայում են սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 27-ի վաղ առավոտյան շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
«Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները հակագործողություններ վարելով՝ փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերն ու միջոցները վտարել սահմանից այն կողմ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:
«Ուսուցիչը գորգ է գործում ՝ այն հույսով, որ վաղը եթե լինեն արտադրական հնարավորություններ, ապա ինքը ևս ներգրավվի և աշխատանք ունենա, որովհետև օգնություններով ընտանիք պահելը ճիշտ չէ և հնարավոր չէ: Ես տեսնում եմ, որ Արցախից բռնի տեղահանվածները միտված են փնտրել աշխատավայր: Մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով, մեղվաբուծությամբ: Այսօր այդ հողատարածքը չկա, արտադրությունը զրոյից սկսելու հնարավորությունը ևս չկա: Օրինակ՝ մեղվաբուծությամբ զբաղվելու ոչ տարածք կա, ոչ էլ ֆինանսական աջակցություն»,- եզրափակեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող:
Իտալահայ պրոդյուսեր Էդգար Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Եվրատեսիլի կիսաեզրափակչի ժամանակ Rai Gold (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) հեռուստաալիքի մեկնաբանը քմծիծաղով և ծաղրական տոնով ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն Հայաստանի դեմ պատերազմն է հաղթել, այլև հայտնվել է եզրափակչում, իսկ Հայաստանը գումար չունենալու պատճառով չի էլ մասնակցել մրցույթին:
«Վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ցույց տվեց, որ գիտությունը սկսել է սկզբունքային դեր խաղալ պետության անվտանգության ապահովման հարցում»,- «Մեդիա կենտրոնում» «Գիտություն, անվտանգություն, պետություն. ո՞րն է գիտության դերը անվտանգության ապահովման և պետության զարգացման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Հայ-ռուսական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
«Չպետք է մոռանանք, որ Արցախը և Նախիջևանը, այսպես կոչված, Ադրբեջանի կազմում հայտնվել են խորհրդային ժամանակահատվածում, և, եթե Ադրբեջանը հրաժարվում է իրավահաջորդությունից, ապա ոչ միայն Արցախի նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ներկայացնել, այլև խնդրահարույց է դառնում այն, թե Նախիջևանը, որ Հայաստանի բաղկացուցիչ մասն է, հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո»,- նկատեց Գրիգորի Այվազյանը:
«Դպրոցի տանիքը գոյություն չունի, պետք է նորից կառուցվի: Դասեր դեռ անցկացվում են, սակայն, եթե անձրևային եղանակ լինի, գուցե չկարողանան կազմակերպել: Բացի դպրոցներից, վնասվել են նաև տների տանիքներ: Կարկուտն էլ բերքին է վնաս հասցրել: Մի խոսքով՝ գյուղը ահագին վնաս է կրել: Դեռ վնասի չափը չենք հաշվել, սպասում ենք, որ մարզպետարանից հանձնաժողով գա, դպրոցի տանիքը նայի, բնակիչների կրած վնասները՝ ևս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
«Երկակի նշանակության ծրագրեր են ներառել, որոնք նաև ռազմական ոլորտում են կարևոր: Ասենք՝ ֆիզիկոսներ, որոնք կարող են ծառայել ռազմական ոլորտին, այդպիսի մասնագետներ են սկսելու պատրաստել, ու կարծես թե դա մի փոքր նպաստել է, որ դիմելիությունն աճի: Գիտությունը ծանր ոլորտ է, սովորաբար գալիս են նվիրյալները: Փող վաստակելու համար գիտություն իմաստ չունի գալ»,- եզրափակեց Արեգ Միքայելյանը:
«Կարևոր է՝ սկզբից ընտրել այն սկզբունքները, որոնց հիման վրա կատարվելու է սահմանազատումը, ապա ընտրել այն քարտեզը, որի վրա նշվելու են սահմանները։ Դրանից հետո կկատարվի սահմանագծում՝ յուրաքանչյուր կողմի՝ այդ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո, իսկ այն հատվածներում, որտեղ կողմերի տեսակետները չեն համընկնում, տարվում են բանակցություններ, որից հետո կողմերը ստորագրում են փաստաթուղթ այն մասին, որ իրենք սահմանագծումն ավարտել են, ապա աշխատանքները տեղափոխում են տեղանք, և կատարվում է դեմարկացում՝ սահմանանշում: Իսկ հետո նոր կողմերը կարող են սկսել սահմանի կահավորումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Դիմեցինք ՎՏԲ-Հայաստան բանկ, պատասխանեցին, թե՝ Արցախի գրանցում է, չենք տրամադրում: Իսկ իմ հույսն այս հողն է, 5 երեխայիս սրանով կկարողանամ ապահովել,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամը:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին հայտնեց, որ նման բան չկա՝ շեշտելով. «Պատվաստումներն իրականացվում են զուտ կամավորության սկզբունքով»:
Երբ հայտարարում էին, թե Սև լճի կամ նրա հարակից շրջաններից ադրբեջանցիները հետ են քաշվել, կամ մերոնք օղակի մեջ են վերցրել 250 հոգու, իրականությանը չի համապատասխանում:
Հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացրեցին:
«Հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքում անընդհատ նույն սխալները կրկնում է: Մենք հայտնվել ենք նույն 1920 թվականի իրավիճակում, երբ մի կողմից՝ կար ռուսական գործոնը, մյուս կողմից՝ Արևմուտքի խոստումները, ինչպես նաև կա թուրքական կողմի ներխուժումն Անդրկովկաս: Եվ հիմա մեզանից միայն խելամիտ քայլեր են պահանջվում, հակառակ դեպքում կկորցնենք տարածքներ Հայաստանի Հանրապետությունից»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:
«Հիմնական հարցերից է՝ Թուրքիային հանել Արցախում ռուս-թուրքական մոնիտորինգային խմբից, որովհետև ցեղասպան է և Արցախի փեշերին անելիք չունի, երկրորդ կետն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայ փախստականներն ու տեղահանվածները պետք է վերադառնան, իսկ Ադրբեջանը արգելափակել, ռազմակալել է այդ տարածքները: Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ ենք պահում այն մասին, որ դիմում ենք Մինսկի խմբին և ՄԱԿ-ին, որ ստեղծեն գործող մեխանիզմներ՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու համար:
Ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային: Բացի բնակելի 28 տներից՝ վնասվել է նաև բնակիչներից մեկի ջերմոցը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2002թ.-ից գործում է «Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիան, որի գիտական ղեկավարը տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանն է, ով «Հրապարակ» թերթի հետ զրույցում ահազանգել էր, որ այս տարի ՀՀ Կառավարությունը 6 տոկոսով կրճատել է գիտական լաբորատորիաներին հատկացվող գումարները, բայց իր լաբորատորիայի գործունեությանն ուղղված գումարը կրճատել են 100 տոկոսով։
Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, անարատ կաթով ու փոխարինիչով պատրաստված մթերքը որոշ սուպերմարկետներում առանձնացվել է, այդպես պետք է լինի նաև մնացած խանութներում, որպեսզի գնորդը հասկանա, որ այս կամ այն ապրանքը ոչ թե պարունակում է բնական 100 տոկոսանոց կաթ, այլ բուսական յուղ:
«Մեր երկրի անվտանգությունը խարխլվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ու մինչ օրս գնալով վատանում է: Իսկ այսօրվա դրությամբ պարզապես կարող ենք նշել, որ ունենք կաթվածահար պետություն, որն ունակ չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հասարակության»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքով, ՀՀ գլխավոր օրենքները՝ հատկապես սահմանապահ զորքերի կամ զինված […]
Փաստաբան Թամարա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Վահրամաշեն եկեղեցու մուտքը եղել է վճարովի՝ 700 դրամ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երկու օր անցկացրել է Սյունիքում և Վայոց Ձորում, ու նրա տպավորությամբ՝ թշնամին պատրաստվում է հարձակման:
«Ի՞նչ է կատարվել Սյունիքում. հակառակորդը մտել է, գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր ստանում են Գորիս և Սիսիան քաղաքները: Եթե ուշադիր նայեք՝ թշնամին գրավում է այն տեղը, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը՝ կարծիք հայտնելով, որ ակներև է՝ լճից այն կողմ թշնամին ռազմականացված բնակավայր է կառուցելու՝ ի տարբերություն հայերի, և այդ բնակավայրերին ջուր է պետք:
Եվրոպական միությունը ֆինանսավորման նոր համաձայնագրով ՀՀ-ին 3 միլիոն եվրո գումար կտրամադրի, որով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկայում։
Միջազգային հեղինակավոր Ճարտարապետների միջազգային միության նախագահի պաշտոնին հավակնում է Ադրբեջանի Ճարտարապետների միության նախագահ Էլբայ Գասիմզադեն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջանալու դեպքում տրամաբանական է, որ պետք է զբաղեցվեին բարձունքներ (բլուրներ, լեռներ), ապա ենթադրաբար հակառակորդը զբաղեցրել է Լերկասար լեռը (Дзагедзори Глух), որը գտնվում է Սև լճից 2-2,5 կմ հեռավորության վրա, կամ Ամլասեռ լեռը (խորհրդային տարիներին՝ անանուն), որը գտնվում է Սև լճից 3,5-3,8 կմ հեռավորության վրա։ Վերոնշյալ լեռներն ունեն ծովի մակարդակից գրեթե 3000մ բարձրություն։
35-ամյա ավագ լեյտենանտ, հետախույզ, բազմաթիվ պարգևների արժանացած Արտուշ Թարոյանը, ով զոհվեց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, 7-8 տարի պայքարում էր, որպեսզի Վայոց Ձորի Վայք քաղաքի ջրատարի հարցը լուծվի, ու այն վնասներ չհասցնի սեփական տներին՝ առաջացնելով փլվածքներ։
Հայ հասարակությունը կարծես թե սկսել է մոռանալ կորոնավիրուսի համաճարակի մասին: Հատկապես հասարակական տրանսպորտում աննախանձելի իրավիճակ է: Բացի այն, որ 20 հոգու փոխարեն՝ 45 հոգի է ավտոբուսներում, մի բան էլ 90 տոկոսը դիմակ չի կրում: Այնինչ, եթե անգամ պատվաստված լինեն, ինչն այս պահի դրությամբ խիստ կասկածելի է, պարտավոր են դիմակ կրել, քանի որ մասնագետների փոխանցմամբ՝ հակամարմիններն անմիջապես չեն արտադրվում։ Հակամարմիններ ունենում են 3-րդ շաբաթից սկսած։ «AstraZeneca»-ի 2-րդ դեղաչափից 14 օր հետո նոր կարելի է առանց դիմակի փոքր խմբերում շփվել, իսկ «Sputnik-V»-ի 2-րդ դեղաչափից հետո՝ 21 օր անց։