«Գուցե ինչ-որ նյութերի ազդեցության տակ է, գուցե ինքն իրեն չի վերահսկում, գուցե անձամբ հպարտ է այդ պարտությամբ, գուցե՝ չէ». Հոգեբան
«Հոգեբանության մի ճյուղ կա, որը կոչվում է քաղաքական հոգեբանություն, և ահա մենք մտանք քաոսի մի նոր, շատ ավելի բարդ, նախընտրական քաոսի փուլ, որովհետև այդ շրջանն իր մեջ միշտ պարունակում է քաոսային տարր: Հիմա՝ առավել ևս, ու ես չգիտեմ՝ Հայաստանը երբևէ այդքան բարդ իրավիճակում գտնվե՞լ է»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Նրա կարծիքով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մեր երկիրը «գրավել» են ներսից:
«Տեսեք, ինչ վայրիվերումներով ենք անցնում. ամեն ինչ սկսվեց սիրո խոստովանություւններով, հետո միանգամից փոխվեց հռետորաբանությունը. պատերին ծեփել և այլն: Զարմանալ կարելի է. եթե այս մարդուն, այնուամենայնիվ, բախտի բերմամբ թե պատահմամբ, հաջողվել է գալ իշխանության, ինչո՞ւ է իր ոտքի տակ քանդում: Այստեղ, իմ կարծիքով, Փաշինյանի անձն է մեծ դեր խաղում: Այդպես երկար չի կարող. իր ագրեսիվությունը, վրեժխնդրությունը պետք է որոշակիորեն արտահայտի: Տեսեք, անհեթեթության ինչ էտապի ենք հասել, երբ մարդն ասում է, որ ինքը հպարտ է պարտությամբ:
Սա իրեն ոչ մի դիվիդենտ չի բերելու: Պարտությունն այնքան ակնհայտ բացասական երևույթ է, որ կրթական ամենացածր ցենզ ունեցողը հասկանում է, որ դա լավ բան չէ, ու պարտությամբ հպարտանալն անհեթեության ժանրից է: Ես չգիտեմ, թե ինչ միտումներով է ինքն այսպիսի բաներ խոսում: Գուցե ինչ-որ նյութերի ազդեցության տակ է, գուցե ինքն իրեն չի վերահսկում: Գուցե անձամբ հպարտ է այդ պարտությամբ, գուցե՝ չէ: Այս վերջին օրերի հայտարարություններով նրա ոտքի տակից հողն արդեն գնում է ու ընտրությունների ժամանակ խժռելու է մարդկանց ուրախությունը, ագգեսիվությանը, իմ կարծիքով, ազատություն է տալու բոլոր հնարավոր լծակներով»,- նշեց հոգեբանը:
Մանրամասները՝ տեսանյութում