Բաժիններ՝

Նշված գումարը գանձվում է արգելոցի պատասխանատուների կողմից, եկեղեցու մուտքը վճարովի չէ. Տեր Մխիթարը՝ Վահրամաշենի մուտքի համար 700 դրամ վճարելու մասին

Փաստաբան Թամարա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Վահրամաշեն եկեղեցու մուտքը եղել է վճարովի՝ 700 դրամ:

«Հարգելիներս, անկեղծ չէի ուզում բարձրաձայնել, բայց զայրույթս մեծ է, ու վստահ եմ՝ շատերդ էլ նման կերպ եք արձագանքելու: Թվում էր, թե էլ ոչինչ չի զարմացնելու, բայց… Տեղեկացնում եմ, որ այլևս եկեղեցու մուտքն էլ է վճարովի (անձը՝ 700 դրամ), ուղիղ այդքան պահանջեցին մեզանից, որպեսզի թույլատրեն Աստծո տուն մտնել: Հարգելի պատասխանատուներ՝ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ուրիշ բիզնես չկա՞։ Եկեղեցու մուտքը վճարովի․․․»,- նշել է նա։ Պատասխանելով մեկնաբանությունները՝ փաստաբանը նշել է, որ խոսքն Ամբերդի եկեղեցու մասին է։ Նշենք, որ եկեղեցին հայտնի է նաև Վահրամաշեն անունով, այն կառուցել է Վահրամ Պահլավունին։ Գտնվում է Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցում։

Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանն անդրադառնալով տարածված տեղեկությանը՝ մանրամասնեց.

«Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում, և նշված գումարը գանձվում է արգելոցի պատասխանատուների կողմից, որը բացարձակ կապ չունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Հայ Առաքելական եկեղեցու դռները միշտ բաց են հավատացյալ ժողովրդի առջև, և նման կարգ գոյություն չունի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս