Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը՝ Արարատի մարզպետարանում «Աստրա Զենեկա»-ով պարտադրանքով պատվաստելու լուրերի մասին

«Հրապարակ» թերթը գրել էր, որ  Արարատի մարզպետարանից ահազանգ են ստացել, որ մարզպետ Ռազմիկ Թևոնյանն աշխատակիցներին պարտադրում է պատվաստվել «Աստրա Զենեկա» պատվաստանյութով։ Մարզպետն ինքն էլ է նեղսրտել, թե Առողջապահության նախարարությունն է նման պարտադրանք իջեցրել, և իրենից պատվաստվածների ցուցակներ են ուզել։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին հայտնեց, որ նման բան չկա՝ շեշտելով. «Պատվաստումներն իրականացվում են զուտ կամավորության սկզբունքով»:

Մամուլի տարածած լուրը հերքեցին նաև Արարատի մարզպետարանից՝ հավաստիացնելով. «Արարատի մարզպետարանի աշխատակիցների նկատմամբ երբևէ չի եղել որևէ պարտադրանք, և մի քանի աշխատակից պատվաստվել է միմիայն կամավորության սկզբունքով»։

Նշենք, որ մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221.880 դեպք, որոնցից 210.835-ը՝ առողջացած, 4386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5586 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1057145 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 371 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1073 է:

Երևանի քաղաքապետարանում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում շարունակվում են Covid-19-ի դեմ պատվաստումները: Ապրիլից մինչ օրս Երևանում պատվաստվել է 7950 քաղաքացի.

«Աստրա Զենեկա»- 5745
«Սպուտնիկ-Վի» – 2188
«Սինովակ»- 17:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս