«Քաղաքացիներին ամենաշատն անհանգստացնում է անվտանգային հարցը, տնտեսական վիճակը: Տնտեսական կոլապս է, ոչ մի ձև տնտեսությունն առաջ չի գնում և մարդկանց ձեռքն ուղղակի փող չկա»,- Քանաքեռ-Զեյթունում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ դադարեցվելու է «Հայաստանի ազգային արխիվ» կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը: Համաձայն լուրերի՝ այս ճանապարհով ազգային արխիվի տնօրինությունը փորձ է անում արդյունավետ բաշխել ռեսուրսները:
Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց. «Մեծ վտանգ կա, որ եթե հունիսի 21-ին չվերականգնվի ներքաղաքական կայունությունը, խաղաղությունը, միասնականությունը, մեծ արտագաղթ է լինելու: Հազարավոր մարդիկ սպասում են, որ եթե բան չփոխվի կամ բան փոխվի դեպի վատը, այսինքն, հիմա էլ դեպի անցյալ գնանք, արտագաղթելու են: «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մնալ երկրում»:
Արամ Սարգսյանն ասաց, որ պահպանողական է, օգտագործում է նույն բրենդը՝ Chanel Egoiste օծանելիքը, սիրում է ամեն ինչի իտալականը: 15 տարի է՝ կրում է Canali բրենդի իտալական հագուստը:
Եվրասիական տնտեսական միության երկրները 2021 թվականի կեսերից կանցնեն դեղերի շուկայի գրանցման ընդհանուր համակարգի: Տեղեկությունը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանն արդեն անցել է վերազգային կարգավորման, իսկ այս տարվա երկրորդ կեսին նրա օրինակին կհետևեն նաև ԵԱՏՄ մյուս երկրները:
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավի 7-րդ օրը սկսեց Նոր Նորք վարչական շրջանից։ Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե ընտրություններից հետո կյանքի կոչվի իրենց ներկայայցրած օրակարգը, ապա ռազմագերիների խնդիրը կարող է արագ լուծվել։
Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։
«Մենք ուզում ենք չեզոքացնել ատելության գեներատորներին, և մնացած ուժերից, անկախ նրանից կանցնեն խորհրդարան, թե ոչ, հավաքել լավագույն կադրերին, պրոֆեսիոնալներով ձևավորել կառավարություն»:
Կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ բակերում շրջելիս ու ծրագրից խոսելուց առաջ հետաքրքրվեց. «Բարև, ժողովուրդ ջան, ո՞նց եք, քնած մարդ հո չկա՞: Լա՞վ եք: Ապա հայտնեց, որ եկել են իրազեկելու մի շատ կարևոր իրադարձության մասին՝ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որովհետև Հայաստանը խորը ճգնաժամ մեջ է, դարձել է հետպատերազմյան ճգնաժամային երկիր»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ մայիսի 27-ին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։
Պետական գույքի կառավարման կոմիտեի գրության մեջ մասնավորապես գրված է, որ Աբովյան 52 (ԵՊՀ սև շենք) հասցեում գտնվող գույքը հանդիսանում է պետական սեփականությունը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին, սակայն ներկայումս քննարկվում է ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված գույքը ձեռք բերելու կոնկրետ առաջարկ:
Ալավերդի քաղաքում Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենց ուժը միակն է, որն ընտրություններում քարոզում է համերաշխություն, միասնականություն: Կարծում են, որ պետք է համախմբել բոլորի ներուժը, ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:
Ես ստեղծագործական ակտիվ պրոցեսի մեջ գտնվող արտիստ եմ և մշտապես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու տարբեր աշխատանքներ կատարել։ Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում աշխատելն ինձ համար իսկապես մեծապես կարևորվեց, երբ ստացա առաջարկը։ Նպատակս իմ ուժերի ներածին չափով հայրենի մշակույթին ծառայելն է եղել։ Կարծում եմ՝ կարողացանք այս ընթացքում մեծածավալ ծրագրեր իրագործել իմ ընկերների հետ միասին։
Արցախի քաղաքացիները, ովքեր հաշվառված են Արցախում, սակայն ժամանակավորապես բնակվում են Հայաստանում՝ ՀՀ Կառավարության կողմից ստանում են միանվագ 68.000 դրամ, դեռևս չեն ստացել մայիս ամսվա գումարը:
«Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Քասախում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին արված կոչին՝ որդուն ռազմագերիների հետ փոխանակելու վերաբերյալ, ասելով.
«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» հոսպիտալացված 11 սաներից մեկը՝ ծնողների ստորագրությամբ դուրս է գրվել հիվանդանոցից:
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակում վարչական տարածքում, մեկնարկը տրվեց Թումանյանի այգու մոտից: Կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը ներկաներին տեղեկացրեց՝ լինելու են վարչական շրջանի բոլոր բակերում:
«Մեր երկիրն ունի 42 մետաղական հանք, ոսկու, պղնձի, արծաթի գինն ամեն օր թանկանում է. անցած տարի, ասենք, պղինձն 8000 դոլար էր, այս տարի 10.000 է, հաջորդ տարի դառնալու է 12.000: Նավթն ու գազն էժանանում են, դրանք վերջանում են: Մեքենաները դառնում են էլեկտրական և այլն: Հենց եկա՝ այդ 42 հանքն էլ պետք է աշխատեցնեմ ու փողը դնեմ գիտության, բանակը սպառազինելու մեջ»,- քաղաքացիների հետ զրույցում ընդգծեց Արամ Սարգսյանը:
Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։
«Եթե դուք պատկերացնում եք, որ մեր ներքաղաքական խնդիրները պետք է հանգուցալուծվեն բախումներով, հրահրումներով, երևույթներ, որոնք արդեն տեսել ենք մեր պետականության ընթացքում, ապա դուք գիտեք, թե որ ուժերն են նման հռետորաբանություն ծավալում և կարող եք քվեարկել իրենց: Բայց, եթե դուք կարծում եք, որ հայաստանյան քաղաքական դաշտում պետք է տիրի համերաշխություն, համազգային համաձայնության կառավարություն, որի արդյունքում ներգրավվեն բոլոր կարող ուժերը՝ անկախ նրանից, թե ինչ թիմային պատկանելություն ունեն: Մենք մերժում ենք «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքը:
Սամվել Հայրումյանն ընդգծեց՝ պատվաստանյութերը կանխում են ծանր և մահացու դեպքերը, իսկ օրինակ՝ «Պարացետամոլի» օգտագործումը, որը, ի դեպ, հանրության շրջանում տարածված է, որևէ կերպ չի կանխում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
Քաղաքացիները հաճախ են ահազանգում, որ սուպերմարկետներում, ինչպես նաև փոքր խանութներում ապրանքի համար գրված է մեկ գին, բայց մինչև հասնում են դրամարկղի մոտ, պարզվում է՝ արժեքը փոխվել է: Ու երբ նկատում են գնային տարբերությունը և բարձրաձայնում են՝ ստանում են տարբեր պատճառաբանություններ: Օրինակ, որ գինը փոխվել է, դեռ չեն հասցրել պիտակը փոխել, աշխատակիցը սխալմամբ այլ գնի պիտակի մոտ է դասավորել ապրանքը, և այլն:
Օ՜, հետաքրքիր էր: Երբեմն գնում եմ այնպիսի տեղեր, որտեղ լույս չկա: Արևմտյան Վիրջինիա եմ գնում մեկ-մեկ, որտեղ շատ անտառ կա, շատ գեղեցիկ է: Տեսնում եմ Ծիր Կաթինը, ու այդ պահն ինձ բալանսի է բերում բնության հետ: Հասկանում եմ, որ առաջացել եմ սուպեր բռնկման միջոցով: Իմ մարմնի ամեն ատոմը դուրս է եկել այդ աստղերից ու պետք է հետ գնա։ Ու երբ մահանամ, այդ ամբողջ մատերիալը ևս մի օր պետք է ոչնչանա, արևն էլ մի օր պետք է դառնա կարմիր գիգանտը ու այնքան մեծ, որ լայնանա մինչև երկիր ու դառնա աստղի մաս, ու ես նույնպես, ու ամեն մեկը։ Ամբողջ ցիկլը կարող է տևել մի քանի միլիարդ տարի։ Այդպես է աշխատում կյանքը, շատ հետաքրքիր է։
«Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանին աշխատանքից ազատելու նախարարի հրամանը հունվարի 15-ին անվավեր էր ճանաչվել, ինչը ենթադրում էր, որ նա կվերականգնվի պաշտոնում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել էր Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։
«Ձեթի դեպքում էլ այդպես եղավ: Մեզ մոտ չէինք կարող այդքան ձեթ արտադրել, ու երբ ՌԴ-ում թանկացավ, Հայաստանում ևս ավտոմատ թանկացավ: Ուզենք թե չուզենք, ցավոք, իրավիճակն այդպես է: Այլ հարց է, որ մեզ մոտ գոնե տնտեսությունը զարգանա, մարդկանց եկամուտն այնքան բարձր լինի, որ թանկացումներից չտուժեն, ոչ թե ընկնենք մտածենք, թե ոնց անենք, որ ապրանքն էժան լինի: Պետք է մտածել եկամտի բարձրացման մասին»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:
«Վերին Նավերի արքայական դամբարաններից մեկում, որի սրահի երկարությունը 17 մետր է, լայնությունը՝ 3 մետր, լցված են եղել թաղման ընծաներ: Այնտեղ դրված է եղել ամբողջական մարտակառք, որից պահպանվել են միայն բրոնզե դետալները, որոնք սանձափոկերի ուղղորդիչներ են, ձիերի երախճաններ: Կա նաև արծվի բրոնզե արձան, որն ամրացված է եղել մարտակառքի ծայրին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները:
«Շուկայում մենակ իրենք են մնացել, իսկ պետությունը ձեռքերը ծալել է: Նման ընկերությունները գործունեություն ծավալում են այն երկրներում, որտեղ կամ օրենքը չկա, կամ հնարավոր է փողով գնել: Դրանք Սովետական Միության նախկին պետություններն են, գումարած մի երկու աֆրիկյան երկիր: «Yandex Go» ընկերությանն ուրիշ ոչ մի տեղ չեն թողնում, որ աշխատի»,- նշեց Վահագն Սահակյանը:
«Հատկապես 2018 թվականից հետո Հայաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որից դուրս բերելը բավականին բարդ է լինելու: Նոյեմբերի 9-ից հետո երևույթներն ընթացան այն ուղղությամբ, որ հիմա գնում ենք ընտրության: Այս երևույթի հետ ինքս անձամբ հաշտվել չեմ կարողանում»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- 168.am- հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։