Բերման են ենթարկում ԲՀԿ պատգամավորներին. Իրավիճակը լարված է

Ժամը 14.00-ի սահմաններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի առջև աջակցելու եկած քաղաքացիները սկսեցին փակել են Խանջյան-Նալբադյան խաչմերուկը։

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անելու են օրենքով թույլատրված բոլոր քայլերը։ Պատգամավորները սև ժապավեններով փակել էին իրենց բերանները։ Իրավիճակը լարված էր։ Փողոց փակողները բախվեցին ոստիկանական ուժերի հետ։ Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Արման Աբովյանին և ինչպես նաև շարքային քաղաքացիների։ Նրանց չէր խանգարում անգամ պատգամավորների անձեռմխելիության իրավունքը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն առավոտյան 8։30-ից խուզարկություն էր իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Խուզարկությունից հետո նրան հրավիրեցին ԱԱԾ։ Ծառուկյանին իր տան առջև աջակցելու եկած քաղաքացիները հիմա էլ ԱԱԾ֊ի առջև են։ Պատգամավորները տեղի ունեցողը համարում են իրենց լռեցնելու փորձ:

Տեսանյութեր

Լրահոս