Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնին մոտեցավ և մեջբերեց ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված պատգամավորի իրավունքները, հայտարարեց, որ խոսելու է օրակարգի հետ կապ չունեցող թեմայի մասին, իսկ դրա համար ներողություն չխնդրեց, քանի որ պատգամավորի իրավունքն է՝ խոսել այն թեմայի մասին, որը կցանկանա։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրած նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ փոփոխություններն ունենալո՞ւ են շրջիկ առևտրի կետերը սահմանափակելու նպատակ և ո՞վ է վերահսկելու՝ ով ի՞նչ է վաճառելու այդ շրջիկ կետերում։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և արտոնություններ տալ որոշ ավիաընկերությունների։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցով պայմանավորված էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններն ազատականացնելու մասին, երկրորդ ընթերցման համար այսօրվա քառօրյայի օրակարգ չի ընդգրկվել։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմանում է, երբ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանն ասում է, թե ինչպե՞ս կարելի է վարչապետին ենթակա մարմիններին հրավիրել խմբակցություն և հարցեր տալ, և հավելում, թե՝ բա որ իրենք էլ մի օրենք ընդունեն և պատգամավորներին ասեն, որ՝ պարտավոր եք մասնակցել Կառավարության կոմիտեի նիստերին։
Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Նիստը սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, և ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել հայեցողական՝ տալով հնրավորություն այդ պաշտոններին նշանակել նաև մարդկանց, որոնք կարող են լինել ոչ այդ համակարգերից։
Պարոն Հոկտանյանի այս արձագանքը ողջամիտ է, հավանաբար, նա նաև հիշում է, թե ինչպես էինք մենք 2017 թվականին խոսում այն մասին, որ «Երևան» հիմնադրամին գումարներ նվիրաբերող մարդկանց տալիս էին շինթույլտվություններ և արտոնություններ։
Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։