Կառավարության նախորդ նիստի օրակարգով ընդգրկված չզեկուցվող 23 հարցերից մեկն էլ վերաբերում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: Նախագծով առաջարկվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում:
Հայաստանի սահմանին մարտի 6-ին դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը դժվար է ասել. գուցե դրանով հակառակորդը ստուգում էր մեր հնարավորություններն ու մեր դիրքապահների զգոնությո՞ւնը, և, փոխարենն այս պայմաններում մեր իշխանությունը զբաղված լինի պետության անվտանգության մակարդակի բարձրացմամբ, հայտարարություններ և հակաքայլեր անի, քարոզարշավ է անում։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը։
Արցախի արտգործնախարար և նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելափակված է, սա 100 տոկոսանոց տեղեկություն է, որի մասին գիտեն և՛ Մայիլյանը, և՛ Բաբայանը։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Այսօր՝ մարտի 6-ին, Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում անցկացված դպրոցի տնօրենի ընտրության արդյունքում հաղթող ճանաչվեց 2014 թվականից այդ դպրոցի տնօրեն և տնօրենի թեկնածու Լիանա Աշրաֆյանը։
Տնօրենի ընտրությունը վերահսկելու համար նախ դպրոց էր ժամանել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, որին, սակայն, թույլ չեն տվել դպրոց մտնել, քանի որ տնօրենի ընտրությունը վերահսկելու համար նախ պետք էր հավատարմագրվել, իսկ Երիցյանը տեղյակ չէր այդ պահանջի մասին։
Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով:
Այսօր, գիշերը ժամը 02:40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին, (Վստրեչի Ապեր) և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամ Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Վաղը կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից առաջ Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը վտանգավոր է այն առումով, որ փաստացի Իդլիբի շուրջ հակասական իրավիճակը և այն բախումները, որոնք եղան թուրքական և սիրիական բանակի միջև, լուրջ լարվածություն կառաջացնեն թուրք-ռուսական հարաբերություններում, իսկ դա իր ազդեցությունը կարող է թողնել Արցախի վրա. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ թեև իշխանական պատգամավորները պնդում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է դատավորների բարեվարքությունը, սակայն հիմա պարզվում է, որ դա չի անելու, ընդամենը ստուգելու է դատավորների ներկայացրած հայտարարագրերը, որոնք ներկայացված են մաթեմատիկական ճշգրտությամբ։
Կառավարության կողմից ներկայացված «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մասնագիտական առումով բավականին թերություններ ունի, ուստի ուրախ եմ, որ նույնիսկ «Իմ քայլի» մեր գործընկերներն են համաձայնել աշխատել նախագծի թերությունների վրա, ուրախ եմ նաև, որ՝ «Մեր հանճարը ձեր բանջարին վնաս չէ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ Դատական օրենսգիրքը հանդիսանում է սահմանադրական օրենք, իսկ Հայաստանում սկիզբ է դրվել սահմանադրական փոփոխությունների, ուստի հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է նպատակահարմար սահմանադրական փոփոխություններից առաջ սահմանադրական օրենք փոփոխելը, և որքանո՞վ ենք համոզված, որ այն, ինչն այս նախագծով առաջարկվում է փոխել, դա տեղավորվելու է սահմանադրական փոփոխությունների մեջ։ Ինձ մոտ տպավորություն է՝ հերթականությունը խախտել ենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին նախագծին։
Ազգային ժողովը շարունակում է քառօրյայի աշխատանքները։ Պատգամավորները շարունակում են քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ի իջեցնել 25-ի, սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ՝ 5 տարվա փոխարեն. բազմաթիվ այլ փոփոխություններ ևս առկան են ներկայացված նախագծում, ինչին դեմ էին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորերի մի մասը։
Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը նեղացած չէ, շարունակում է համերգներ ունենալ, սակայն դրանք չեն նկարահանվում, որովհետև կայանում են երկիրը պահող մարդկանց՝ զինվորների համար, իսկ այն, ինչ այսօր հարգի է, իր արվեստի հետ որևէ աղերս չունի։ 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց երգչուհին՝ նշելով, որ չի էլ փորձել հասկանալ, թե ի վերջո 2018 թվականին հասարակության մի հատվածը մերժեց երգչուհի՞ Շուշան Պետրոսյանին, թե՞ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Շուշան Պետրոսյանն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:50-ին:
Արդեն 100-ից ավելի քաղաքացիներ ենթարկվել են թեստավորման, ուստի վարչապետի հայտնած տեղեկությունը, թե սպասում ենք 9 թեստավորման պատասխանի, պետք չէ դարձնել խուճապային տրամադրությունների պատճառ, սա նորմալ բնականոն գործընթաց է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։
Տիգրան Քոչարյանը համամիտ չէ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի այն տեսակետի հետ, թե նախորդ իշխանությունները մեկ առ մեկ վարձահատույց են եղել այն անձանց, որոնք արել են հնարավորը Մարտի 1-ի բացահայտումը «տապալելու համար»։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահեցնում է ՝ Կառավարության 2019 թվականի տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված ցուցանիշներին չհավատալ հնարավոր չէ, քանի որ այդ թվերին մոտ թվեր են հրապարակել նաև միջազգային անկախ կառույցները, սակայն խնդիրը միայն աճ արձանագրած ոլորտները չեն, այլ այն՝ արդյո՞ք այդ աճը կարողացել է լինել այնքան ներառական, որ շարքային քաղաքացին իր կյանքի վրա դա զգա։
Այսօր առավոտյան ժամը 11-ից Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի ավելի քան 100 աշխատակցի այդպես էլ չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան ներկայացնել փաստարկված մասնագիտական տեղեկատվություն կենտրոնի վիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը համոզված է՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն վերջին բաստիոնը չի լինելու, այս իշխանությունն անընդհատ կգտնի թիրախներ, այս հանրաքվեով այդ մանիպուլյատիվ գործելաոճին վերջակետ չի դրվի, որովհետև այդ մանիպուլյացիան՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, աշխատում է. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԼՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ հենց այդ մանիպուլյացիաների, սևերի և սպիտակների բաժանման հետևանքով է, որ չի ստացվում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը։
Երեկ՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական շտաբի կողմից իրականացված դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:
2008 թվականի «Մարտի 1»-ի գործն այս իշխանության քաղաքական թիվ մեկ օրակարգն է դարձել և անընդհատ քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների առարկա է դառնում, բայց այս ամենին զուգահեռ՝ կան բազմաթիվ փաստեր, նյութեր, որոնց մասին այսօր այդ քաղաքական շրջանակները չեն խոսում, ուստի բացը լրացնելու համար է, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը դիմեց քաղաքացիներին՝ առաջարկելով՝ եթե ունեն որևէ տեսագրություն՝ այդ դեպքերի հետ կապված, տրամադրեն մեզ. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը։
Հավկիթների՝ ինքնարժեքից ցածր գնով վաճառվելն առաջ է բերում մի շարք հարցեր՝ արդյո՞ք շուկայում արհեստական մոնոպոլիա է ստեղծվում, որի հիման վրա գնային անհավասար մրցակցություն է առաջանում, թե՞ գործ ունենք ժամկետանց հավկիթների հետ, որոնք փորձ է արվում իրացնել ինքնարժեքից ցածր գնով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 24-ին, ստորագրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանրապետության ամենաշատ գործուղված պաշտոնյայի՝ նախագահ Արմեն Սարգսյանի 123 միլիոն դրամ արժեցած գործուղումների հետ կապված մտահոգություններ ունի, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ են տվել դրանք Հայաստանին, ուստի առաջին հերթին՝ որպես հարկ վճարող ՀՀ քաղաքացի, պահանջում է, որ նախագահը հանրությանը հաշվետվություն ներկայացնի գործուղումների և դրանց շոշափելի արդյունքների վերաբերյալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով պետական բյուջեից ծախսվող ամեն մի լումայի արդյունավետության անհրաժեշտությունը։
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կարողանում է պատվով դուրս գալ, թեև ձեռնարկվող քայլերը պետք է շատ ավելի վաղ իրականացվեին, և ոչ թե՝ սպասեին, որ վտանգը գար-հասներ մեր հարևան Իրան և Վրաստան: Այդուհանդերձ, նախարարության աշխատանքն այս հարցում գնահատում եմ բավարար։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ անբավարար գնահատելով նախարարության վարած քաղաքականությունը մի շարք բուժկենտրոնների օպտիմալացման հարցում։
«Կառավարության պահուստային ֆոնդից 3.5 միլիարդ դրամի հատկացումը, այո՛, անհրաժեշտություն է, բայց անհրաժեշտություն է միայն վարչապետի համար, որպեսզի նա կարողանա լուծել ընդամենը մեկ խնդիր՝ հաստատել երկրում մենիշխանություն և, եթե դրա համար անհրաժեշտ է վճարել գումար, ապա այն պետք է վճարվի, ուստի զարմանալ այդ հատկացումների վրա՝ չարժե»։ Այս մասին այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ խորհուրդ տալով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 3.5 միլիարդի արդյունավետ ծախսման մասին խոսելուց առաջ հիշել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ։
Կառավարությունը փետրվարի 20-ի նիստում որոշեց լուծարել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ստեղծել «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողով։
2018 թվականի նախընտրական գործընթացի ժամանակ ես ասել եմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք պետք է 2.5 միլիարդ դոլարի հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության համար, մասնավորապես՝ Զինված ուժերի մարտունակության և սպառազինության բարձրացման համար, իսկ այդ 2.5 միլիարդից 1.5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի և գողացված միջոցների վերադարձման արդյունքում։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր գոյության 11 տարվա ընթացքում միայն այս տարի 7 անգամ ավելի շատ գումար է վերադարձել պետական բյուջե։
2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ մեծամասամբ կօգտագործվեն նախորդ ընտրությունների ժամանակ տեղադրված տեսանկարահանման սարքերը, որոնք գտնվում են Կառավարության պահեստում։
Վարչապետ Փաշինյանն այդ հատկացման վերաբերյալ նշեց, որ այն չպետք է դառնա շահարկումների առարկա, որովհետև այդ ծախսված գումարն ի վերջո ներհոսելու է տնտեսություն, քանի որ դրանցով տեղի են ունենալու տնտեսական գործարքներ։