ԵՄ-ն 140 միլիոն եվրո է հատկացրել ՀՀ-ին և ևս 5 երկրի՝ ՓՄՁ-ներին, ՀԿ-ներին և Առողջապահության ոլորտին օգնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 1.1 միլիոն դոլար, Եվրամիությունը՝ 140 միլիոն եվրո, որից 30 միլիոն եվրոն ուղղվելու է առողջապահական սարքավորումների և նյութերի ձեռքբերման համար, 100 միլիոն եվրոն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելուն, իսկ մոտ 10 միլիոնն ուղղվելու է ՀԿ-ների հետ համագործակցությանը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ հավելելով նաև, որ այս 140 միլիոն եվրոն բաշխվելու է արևելյան 6 գործընկերների միջև, և դեռ հայտնի չէ, թե Հայաստանին որքան գումար կհատկացվի:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ երկու օր առաջ Զոհրաբ Մնացականյանը նամակ է ստացել Չինաստանի իր գործընկերոջից, որտեղ վերջինը փոխանցել է Չինաստանի կառավարության ղեկավարի պատրաստակամության մասին՝ Հայաստանի Հանրապետությանն աջակցել համապատասխան միջոցներով: