ՊԵԿ-ից ակնկալում եմ հայտնաբերել և խստորեն պատժել ՀԴՄ չտվողներին. Փաշինյան

Կառավարությունը վստահ է, որ առաջին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարեն մոտավորապես 5 միլիարդ դրամով:

Այսօր Կառավարության հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ,  եթե  խոսում են Կառավարությունից սպասվելիք սոցիալական աջակցությունների մասին, ապա պետք է հստակ արձանագրել, որ դա Կառավարությունը կարող է անել՝ ունենալով հարկային եկամուտներ:

«Հիմա շատ են ասում, թե մարդը չի աշխատում, բայց հարկ են ուզում, բայց նշեմ, որ եկամուտների, շահույթների շրջանառության բացակայության պայմաններում հարկ ուզել հնարավոր չէ: Հաջորդը՝ պարոն Անանյան, մանրածախ առևտրի ծավալների աճին զուգահեռ՝ նորից ազդակներ կան, որ լայնորեն սկսել են կիրառել ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ ճգնաժամային իրավիճակ է, և մեծ ուշադրություն դրան չի դարձվի: Հիմա, այո՛, ճգնաժամային իրավիճակ է, և պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրան: Ես ակնկալում  եմ, որ ՊԵԿ-ը շատ ավելի կխստացնի իր միջոցառումները: Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը կհայտնաբերի և խստագույնս կպատժի ՀԴՄ չտպողներին: Մենք պետք է տեղորոշենք անբարեխիղճ տնտեսվարողներին և նրանցով լրջորեն զբաղվենք»,- ասաց  Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս