Բաժիններ՝

«Հիմա դատավորի և հանցավոր ենթամշակույթի հետ կապը ո՞նց եք պարզելու. Եկեք էս հարցին պատասխանեք». Մարուքյան

Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնչեցրեց մի շարք մտահոգություններ:

Մասնավորապես՝ պատգամավորը  նախագծի հիմնական զեկուցող  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ եթե այս փաթեթն ընդունում են այնպես, որ միայն 2017 թվականից հետո ընտրված դատավորների նկատմամբ կարող է սկսվել ինչ-որ գործընթաց, իսկ մինչև 2017 թվականն ընտրվածների բարեվարքությունը չի ուսումնասիրվի, այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ որևէ մեխանիզմ չի սահմանվում մինչև 2017 թվականն ընտրված դատավորների համար:

«Բա էսքան քննարկումները, որ անում ենք, թե դատավորները պետք է վեթինգի ենթարկվեն, նրանց բարեվարքությունը պետք է նայենք, բա հիմա ո՞նց ենք անելու, բա մինչև 2017 թվականի դատավորների հետ ի՞նչ ենք անելու»,- հարցրեց Մարուքյանը:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

«Տպավորություն է, որ այդ հանձնաժողովն ամենակարող հանձնաժողով է, բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի: Այս փաթեթով մենք գործիքներ այդ հանձնաժողովին չենք տվել, իսկ հետո ո՞նց ենք պահանջելու: Ինչ-որ հանցավոր ենթամշակույթի հետ դատավորի  կապը պետք է ստուգեն, հիմա ո՞նց են  ստուգելու:

Ենթադրենք, ես եմ՝ այդ հանձնաժողովում եմ, ո՞նց ստուգեմ դատավորի թեկնածուի կապը հանցավոր ենթամշակույթի հետ, դրա համար պետք է, որ մեկը դատված լինի, և այլն, հիմա այդ կապը ո՞նց է այդ հանձնաժողովն իմանալու, ի՞նչ գործքակազմով: Շատ խոսվեց դատավորների վեթինգի մասին, բայց ստացվում է՝ սա տարածվելու է վերջին երեք տարվա նշանակվածների և դրանից հետո նշանակվողների վրա: Դե եկեք այս հարցերին պատասխանեք՝ մինչև  2017 թվականը նշանակված դատավորների հարցն ինչպե՞ս ենք լուծելու»,- ասաց  պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս