Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Նիստը սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, և ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել հայեցողական՝ տալով հնրավորություն այդ պաշտոններին նշանակել նաև մարդկանց, որոնք կարող են լինել ոչ այդ համակարգերից։
Պարոն Հոկտանյանի այս արձագանքը ողջամիտ է, հավանաբար, նա նաև հիշում է, թե ինչպես էինք մենք 2017 թվականին խոսում այն մասին, որ «Երևան» հիմնադրամին գումարներ նվիրաբերող մարդկանց տալիս էին շինթույլտվություններ և արտոնություններ։
Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։