Կառավարությունն առաջարկում է օրենքով ֆիքսել և հավաքագրել բոլորի հեռախոսազանգերի տվյալները՝ քաղաքացիների տեղաշարժին հետևելու համար
Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Հարցերից առաջինը վերաբերում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել:
Ներկայացվող նախագծով նախատեսվում է ստեղծել է հատուկ խումբ, որում ներգրավված են լինելու մասնագետներ և փորձագետներ Հայաստանից և արտասահմանից։
Արտակարգ դրության միրավական ռեժիմի մասին օրենքում, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության օրենքում լարցումներ կատարելու մասին նախագիծը խորհրդարանին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նախատեսվող փոփոխություններից մեկով նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ, եթե դրությունը պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով։
Օրենքի փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։ Նախարարը շեշտեց, որ միջամտությունը սահմանափակ է և կատարվում է արտակարգ դրության շրջանակներում և դրանով էլ ավարտվում է։
Ստեղծվել է միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու են տվյալներ հաճախորդի ՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձնանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:
Նախարար Բադասյանը հատուկ շեշտեց, որ հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու, իսկ նման քայլի գնալու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Ըստ նախարար Բադասյանի՝ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել ոչ միայն վարակակիրների և նրանց հետո կոնտակտավորների, այլ նաև բոլոր քաղաքացիների մասին վերը նշած տեղեկությունները, որովհետև դա հնարավորություն կտա գործել շատ ավելի օպերատիվ և շատ ավելի լայն դաշտում: