Պետք է ամեն ինչ անենք, որ դիտորդական խմբի հետ Կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի. Փաշինյան

Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնց Հայաստանից մասնակցելու են դիտորդական խմբեր:

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հատուկ ուշադրություն դարձնել դիտորդական խմբերին, որպեսզի նրանց հետո հանկարծ Կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի:

«Պարո՛ն Ավինյան, եկեք հասկանանք՝ արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, եթե այդիպիսն են, ապա նրանց փոխարինենք այլ դիտորդներով և Արցախ մեկնելուց առաջ անպայման նրանք պետք է թեսթավորվեն: Փառք Աստծո, մինչև այս պահը Արցախում ոչ մի Կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեսթավորվել են: Պետք է ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ Կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,-ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031