
10 միլիարդ դրամ՝ որպես նպաստ, կտրվի աշխատանքը կորցրած 127.000 ՀՀ քաղաքացիների

Կառավարությունը մարտի 30-ին ընդունեց միջոցառումների փաթեթ, որով առաջարկվում է դրամական միանվագ օգնություն տրամադրել հյուրանոցային բիզնեսում, զբոսաշրջության, մանրածախ առևտրի ոլորտներում, վարսավիրանոցներում, հագուստի, կոշիկի, կենցաղային տեխնիկայի խանութներում աշխատող և արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած քաղաքացիներին:
Նրանց կտրվի միանվագ դրամական աջակցություն՝ 68000 հազար դրամից ոչ պակաս և ոչ ավելի, քան 130 հազար դրամ:
Այս աջակցությունը կտրվի ոչ թե գործատուներին, այլ հենց աշխատանքը կորցրած քաղաքացիներին՝ որպես նպաստ, և դրանից հարկ չի գանձվի:
Այս միանվագ աջակցությունից օգտվելու համար քաղաքացիներն էլեկտրոնային հարթակի միջոցով կկարողանան տեղեկացնել իրենց աշխատավայրի մասին, ինչպես նաև տալ համաձայնություն, որ իրենց վերաբերյալ անձնական տվյալները հրապարակվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 127 հազարը, ծրագրի բյուջեն կկազմի 10 միլիարդ դրամ: