Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սանկ Պետերբուրգում օգոստոսի 9-ին կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, այդ թվում` սիրիական թեմատիկայի համատեքստում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդըմը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1955թ. ծնված Արտաշես Աբգարյանի սպանության դեպքի առթիվ:
«Եղիշե Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1993 թ, երբ ընդունվեցի «Արձագանք» ստուդիա: Միասին աշխատել ենք գրեթե մեկ տարի, բայց այդքանն էլ բավական էր ճանաչելու եւ հարգելու նրան որպես բարի, առաքինի եւ լավ մարդու: Ես խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել նրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա առողջական խնդիրներ ունի»:
Ադրբեջանական APA գործակալությունը զրուցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի հետ` խնդրելով մեկաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն արտահայտությունը, թե «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի»:
Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ:
Change.org կայքում հրապարակված բանաձևը, որը պահանջում է աշխատանքից ազատել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր Վերնիսաժի տարածքին նոր կարգավիճակ տալու խնդիրը: Ներկաները մասնավորապես նշում էին, որ Վերնիսաժը մշակութային վայրից դառնում է սովորական առևտրի վայր, որտեղ, հայկական արտադրանքից բացի՝ ներկայացվում է նաև թուրքական, թաիլանդական արտադրանք:
Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Գյումրու Իսահակյան փողոցի 193 տան տանիքում դի է հայտնաբերվել: Շիրակի մարզային փրկարարական վարչություն այս մասին ահազանգ է ստացվել ժամը 10.27-ին:
Գազալցակայանի պայթունի հետեւանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային քննարկում է ունեցել «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով ղեկավարի տեղակալ Ջեյն Բյուքենենի եւ նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին անդրադարձել է Բաթումում իր խրտվիլակն այրելու փաստին, ինչպես նաև լուսանկարին, որտեղ «Մեր հայրենիքը» կուսակցության առաջնորդ Գիա Կորկոտաշվիլին թաքցրել է դեմքը ակցիայի ժամանակ:
Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում ձեռնամուխ են եղել հրաձգությունների մարտավարական-կրակային վարժությունների կատարմանը:
Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք է նետվել: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, շինությունը ստացել է ոչ լուրջ վնասվածքներ, տուժածներ չկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, Սարգսյանը հստակ գծեց այն կարմիր գծերը, որոնք նա չի պատրաստվում հատել: «Մենք ոչ ոքի թույլ չենք տա սասանել մեր պետության հիմքերը: Հայաստանում զենքով և բռնությամբ հարցեր չպետք է լուծվեն: Երևանը Բեյրութը չէ կամ Հալեպը: Թող ոչ ոք չփորձի անցյալ դարի «Սառը պատերազմի» լուծումները ներմուծել Մերձավոր Արևելքից Հայաստան»: Ավելի քան թափանցիկ ակնարկ էր Սեֆիլյանին և նրա «Նախախորհրդարանին»։ Հատկապես հաշվի առնելով այդ գործչի լիբանանյան ծագումը»,- վերլուծել է Մարկեդոնովը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ 2016 թվականի օգոստոսի 2-ին հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների աճը, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերիի և գյուղտեխնիկայի արտահանման ավելացումը զգալի դեր կունենան երկու երկրների միջև առևտուրը ավելացնելու հարցում, հայտնում է RIA Novosti-ն:
Պուտինը պատմել է, որ երեք երկրների փոխհարաբերությունների մյուս հեռանկարային ուղղություններն էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում ռազմավարական ներդրումային նախագծերի իրականացումն է:
Գարեգին Չուգասզյանի տարածած ձայնագրությունը վերաբերում է բանակցությունների առաջին փուլին, իսկ դրանից հետո «տեղի ունեցան նոր պատանդառություններ, երկրորդ ոստիկանը զոհվեց: Նրանք վախենում են հրապարակել Սէֆիլյանի հետ վերջին խոսակցությունը, որից հետո տղաները հասկացել են, որ իրենց մատաղ են անում, Ժիրայր Սեֆիլյանին իրենց կյանքը առանձնապես չի հետաքրքրում, և տղաները կամովին որոշեցին զենքերը վայր դնել ու դուրս գալ»:
Օգոստոսի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուռնազյան և Գլինկայի փողոցների խաչմերուկում գազատար խողովակից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան մեկնելու նախօրեին, հարցազրույց է տվել ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը, հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը:
Սրտանոթային հիվանդությունները բավական լուրջ խնդիր է մեր օրերում: Հիպերտոնիան ձգում է արյունատար անոթները, ինչն էլ բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Մինչև 2016թ.-ի օգոստոսի ավարտը «Յունիբանկը» հայտարարում է հատուկ ակցիա սպառողական վարկավորման համար:
Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հուսով է, որ համատեղ ջանքերով որոշումը կգտնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, Սևանի փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Հրաչյա Բ.-ին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի: