Բաժիններ՝

«Ադրբեջանը կարող է ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ծավալները Ռուսաստան». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ադրբեջանական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների աճը, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերիի և գյուղտեխնիկայի արտահանման ավելացումը զգալի դեր կունենան երկու երկրների միջև առևտուրը ավելացնելու հարցում, հայտնում է RIA Novosti-ն:

«Փոխադարձ առևտրի ավելացման հարցում զգալի դեր կարող է խաղալ մեր շուկայում պահանջարկ վայելող ադրբեջանական գյուղարտադրանքի մատակարարումների աճը, ինչպես նաև Ռուսաստանից պարարտանյութերի և գյուղտեխնիկայի արտահանման ավելացումը, որն անհրաժեշտ է ցանքատարածությունների մակերեսը ավելացնելու համար»,- ասել է Պուտինն Ադրբեջան կայանալիք այցի նախօրեին ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով` երկու երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական-գործընկերային բնույթ, զարգանում են փոխադարձ վստահություն ներկայացնող շփումները երկրների ղեկավարների, կառավարությունների և խորհրդարանների միջև, խորանում է համագործակցությունն առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքի, մեքենաշինության, առողջապահության ոլորտներում:

Պուտինի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսությունում ստեղծված անբարենպաստ կոնյուկտուրային, Ադրբեջանը հինգերորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի արտաքին առևտրում Բելառուսից, Ղազախստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից հետո, իսկ ՌԴ-ն առաջատար է ադրբեջանական ապրանքների արտահանման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031