Բաժիններ՝

Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք է նետվել

Կոսովոյի խորհրդարանի շենք պայթուցիկ սարք է նետվել: Ինչպես հայտնում է ոստիկանությունը, շինությունը ստացել է ոչ լուրջ վնասվածքներ, տուժածներ չկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ Պրիշտինայի կենտրոնը շրջափակված է: Խորհրդարանը գտնվում է քաղաքի կենտրոնում` կառավարական շինությունների հարևանությամբ:
Ոստիկանության տեղեկություններով` պայթուցիկ սարքը շինություն է նետվել որոշ հեռավորությունից:

Դեպքը տեղի է ունեցել լարվածության աճի ֆոնին` կապված կառավարության` Չեռնոգորիայի հետ սահմանը վավերացնելու պայմանագրի հետ:
Նախօրեին կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է խորհրդարան` վավերացման համար: Ինչպես հաղորդվում է, խորհրդարանը պայմանագրի վավերացման հարցով քվեարկություն անցկացնելու է հաջորդ շաբաթ:

Չեռնոգորիայի հետ սահմանի մասին պայմանագրին, որը թույլ կտա Կոսովոյի բնակիչներին առանց այցագրի մուտք գործել ԵՄ, աջակցում են Վաշինգտոնն ու Բրյուսելը:
Սակայն Կոսովոյի ընդդիմադիր կուսակցությունները դեմ են պայմանագրին, որը նախատեսում է Չեռնոգորիային հանձնել 8 հազար հա հողատարածք: Ընդդիմությունը վրդովված է, որ Կոսովոն կորցնելու է այդ հողատարածքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս